Տեսնենք՝ չենք կարողանում հարցը լուծել, ստիպված Հանրապետության հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ շեյխերը կառուցեն իրենց երազանքի հիվանդանոցը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վերջին 1․5 տարվա ընթացքում իրականացրեցինք այնպիսի փոփոխություններ, որոնց դեպքում վստահությունը, որ պետպատվերի գումարը տարվա կեսին կամ ընդհանրապես չի ավարտվի, շատ մեծացավ՝ հասավ 90-95 տոկոսի։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ մարդիկ, ում հասնում է պետպատվեր, իրենք կարող են ընտրել, թե որ հիվանդանոցն է ընտրում, և առողջապահական հիմնարկը կարող է վստահ լինել, որ ինքն արդեն փաստացի կատարված ծառայության դիմաց սահմանված չափաբաժիններով պետության կողմից կստանա ֆինանսավորում։

«Այս համակարգի ամբողջական ներդրումն ունի քաղաքական նշանակություն։ Միշտ հարց է ծագում, փոթորիկներ են տեղի ունենում, թե ինչո՞ւ էս հիվանդանոցին պետպատվերը տրվեց էսքան, ինչո՞ւ այս հիվանդանոցին՝ այսքան։ Երբ որ համակարգն ամբողջությամբ կներդնենք, այս խոսակցությունն ուղղակի արմատախիլ կլինի, որովհետև այլևս նախարարը, կառավարությունը չի որոշի, թե որ հիվանդանոցը պետպատվերից ինչքան գումար է ստանում, դա կորոշի քաղաքացին, որն այդ ծառայությունը ստացել է։ Առողջապահական հիմնարկները ստիպված կլինեն բարձրացնել իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը։ Սա առողջապահական ոլորտում հեղափոխական նշանակության փոփոխություն է»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա նաև նկատեց, որ առողջապահական ոլորտի ներդրումների որոշակի տեսանելի ակտիվություն է նկատվում։ «Բանը հասել է նրան, որ նույնիսկ շեյխերն են ուզում Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել։ Եվ եթե տեսնենք՝ չենք կարողանում հարցը լուծել, ստիպված Հանրապետության հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ մեր հարգելի շեյխերը կառուցեն իրենց երազանքների հիվանդանոցը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, 50 տոկոս տեղական փայի խնդիր կա»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։