«Պահանջում ենք Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր»․ «Երկիր Ծիրանին» դիմել է ԿԸՀ

Լուրեր

14.08.2026 | 12:09
«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և տեսչական մարմնի մեկ պաշտոնյա է ձերբակալվել
14.08.2026 | 12:05
«Կարեն Կարապետյանին հարգալից եմ վերաբերվել․ սրիկայի նման որևէ մեկին սրիկա չեմ անվանել»․ Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 12:02
Ճապոնիայում հեղեղների հետևանքով 6 մարդ է զոհվել․ երթևեկությունը կաթվածահար է
14.08.2026 | 12:00
Որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրն ու ID քարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 11:57
ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անցկացնում
14.08.2026 | 11:54
Պարոն Ղազարյան, պարոն Կարապետյան ասելիք ունե՞ք. շատ լավ, դուք ընտրեցիք էս ճանապարհը. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 11:48
Ռոնալդուն փոխել է մազերի գույնը և միացել «Ալ Նասրին». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.08.2026 | 11:40
Վաղարշապատի ընտրությունների ընթացքում քաղաքացիներին քվեարկել պարտադրելու գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել
14.08.2026 | 11:32
ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի երկնքում անօդաչու են խոցել
14.08.2026 | 11:27
ՈՒՂԻՂ. Կիևյան կամուրջը վերաբացվել է հիմնանորոգումից հետո
14.08.2026 | 11:21
Էդուարդ Սպերցյանը՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
14.08.2026 | 11:14
Նոր հարձակում Wildberries-ի վրա․ ուկրաինական ԱԹՍ-ների բեկորները վնասել են ընկերության պահեստի պատը
14.08.2026 | 11:08
ՆԳՆ ենթակա ծառայությունների կատարած աշխատանքն ու արձանագրված արդյունքները. ՈՒՂԻՂ
14.08.2026 | 11:06
Որտեղ թերացել ենք, ավելի շատ իմ պատճառով է եղել․ Գրիգորյանը հրաժեշտ է տալիս ԱԽ քարտուղարի պաշտոնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 11:00
Կաթնամթերք արտադրող 5 ընկերություն տուգանվել է շուրջ 16.5 մլն դրամով
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

ԿԸՀ դիմումում, որը տարածել է կուսակցության լրատվական ծառայությունը, մասնավորապես ասված է.

«2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների անցկացման ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները Հանրապետական կուսակցության հետ համատեղ իրականացրել են համատարած մեծածավալ կեղծարարություն (ընտրության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի համար նախատեսված չհրկիզվող կնքված պահարանների բացում, տեղափոխում և գողություն, մարդկանց կաշառելու և նրանց ընտրատեղամասեր ուղղորդելու փաստեր, բռնության կիրառում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ)` տես հրապարակված տեսանյութերը և հայտարարությունները` տարածված լրատվամիջոցներով և ներկայացված ԿԸՀ:

Ձեզ տեղյակ ենք պահել այն մասին, որ սույն թվականի մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Երևան քաղաքի շուրջ 40% ընտրատեղամասերում առկա չհրկիզվող պահարանները չեն գտնվում տեսանելի վայրում` տեղամասերում առկա տեսախցիկներից չեն երևում, և տեսախցիկների աշխատանքը խափանված է:

Տեղյակ եք նաև մեր կողմից արձանագրված անհերքելի այն փաստի մասին, որ 9/46 տեղամասային ընտրական հանձնաժողովում ոստիկաններին ի պահ հանձնված չհրկիզվող պահարանը երեք ոստիկան բացել էին, տեղափոխել և տարել տեղամասում առկա տեսախցիկից չդիտարկվող վայր:

Գրեթե բոլոր անվավեր քվեաթերթիկների վրա քվեարկած երրորդ համարի` Հանրապետական կուսակցության դիմաց նշանը նույնաձեռագիր է եղել և բարեխիղճ ընտրողների կողմից այն ավավեր է դարձել, քանի որ նույն քվեաթերթիկների վրա քվեարկություն են կատարել մյուս թեկնածուների օգտին. այդպիսով նույն քվեաթերթիկի վրա երկու և ավելի նշանները ակհայտ տարբերվել են մեկը մյուսից, նրանց թիվը կազմում է շուրջ տասը հազար: Այս տարբերվող հանգամանքը փաստում է, որ շուրջ տասը հազար քվեաթերթիկ արդեն նախապես քվեարկված է եղել և բերվել է ընտրատեղամաս, և կարող ենք ասել, որ կլինեն հարյուր հազարավոր, որ չեն գիտակցել և անվավեր չեն դարձրել քվեաթերթիկը:

Երևանում հաշվառված քաղաքացիների թիվն ուռճացված է` ի հաշիվ կեղծ հասցեատերերի և հաշվառվածների (100 հազարից ավելի կեղծ հասցե և շուրջ 500 հազար կեղծ հաշվառված անձ):

Հանրապետական կուսակցության թեկնածուի` Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում լայնածավալ, ընդգրկուն` Հանրապետական կուսակցության և իրավապահ մարմինների համատեղ ապօրինի գործունեության փաստերի վերաբերյալ ապացույցները հայտնաբերելու և իրավախախտումը վերացնելու գործառույթը անտեսվել է իրավապահների և ԿԸՀ-ի կողմից, իսկ այդ մասին ահազանգած` Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հանդեպ բռնության գործադրումը հանգեցրել է այդ լայնածավալ հանցագործությունը թաքցնելուն:

Ընտրատեղամասերում գտնվող դիտորդների գերակշիռ մասն ընդգրկվել են Հանրապետական կուսակցության կողմից և կազմակերպել են ուղղորդված քվեարկություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142-րդ հոդվածի դրույթներով` պահանջում ենք 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր, քանի որ վերը շարադրված խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա և այդպիսիք հնարավոր չէ շտկել:

Դիմում-բողոքը հիմնավորող բոլոր փաստերն ու տեսանյութերը պահանջի դեպքում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով»։