Անկարան արձագանքել է ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագծի ընդունմանը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ի Սենատի՝ Թուրքիայի դեմ սահմանվող պատժամիջոցների հաստատմանը. գրում է ermenihaber-ը:

Այս առիթով տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ջանքերին վնաս են հասցնում: Թուրքիայի ԱԳՆ-ն Սենատի ընդունած նախագծում Թուրքիայի հասցեին առկա ձևակերպումները թշնամական է որակել:

Ըստ ԱԳՆ-ի հայտարարության՝ Սենատը, Թուրքիային դուրս թողնելով F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից, S-400 համալիրների գործարքի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով ցույց է տալիս իր թշնամական դիրքորոշումը և անհարգալից վերաբերմունքը թուրքական ինքնիշխան պետության ընդունած որոշումների նկատմամբ:

Անդրադառնալով Կիպրոսի դեմ զենքի էմբարգոն վերացնելուն՝ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշումը կձախողի կղզում խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը և վտանգավոր լարվածության պատճառ կդառնա:

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ սպառնալիքները և պատժամիջոցների չեն կարող ստիպել Թուրքիային հրաժարվել ազգային անվտանգությունը ապահովելուն միտված քայլերից: Ըստ ԱԳՆ-ի բնորոշման՝ բոլոր այդ ձևակերպումները Թուրքիայի դեմ են ուղղված, և Թուրքիան կձեռնարկի համապատասխան միջոցներ կձեռնարկի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 17-ին հաստատել է պաշտպանության գերատեսչության բյուջեն, որով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում: Օրինագիծը, որով 2020թ պաշտպանության բյուջեն կազմել է 738 մլրդ դոլար, նախատեսում է արգելել F-35 ամերիկյան ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, ինչպես նաև սահմանել պատժամիջոցներ CAATSA օրենքի շրջանակներում։ (CAATSA–Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․)։ Ըստ այդմ՝ օրինագծում նշվել է Թուրքիայի F-35 ինքնաթիռները արտադրական պրոցեսից հանելու անհրաժեշտության մասին:

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում նաև Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող «Թուրքական հոսք գազատարի հարցում: