ԱԻՆ-ում 4,5 մլն դրամի ուղղաթիռով թռիչքներ են կատարել

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում 4,5 մլն դրամի ուղղաթիռով թռիչքներ են կատարել:

Գերատեսչությունն այժմ կառավարության պահուստային ֆոնդից նշյալ գումարի չափով փոխհատուցում է պահանջում՝ ծառայությունների համար վճարելու նպատակով: Ծառայությունները մատուցել է «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից:

Կառավարության օրակարգ ընդգրկված նախագծից տեղեկանում ենք, որ 2019 թվականի օգոստոսի 23-ին Airbus H125/AS350B3e տիպի ուղղաթիռով 2 թռիչք է իրականացվել դեպի Կապան քաղաք, Խոսրովի անտառ: Ուղղաթիռով իրականացվող թռիչքների համար մեկ թռիչքային ժամը կազմել է 700 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ը:

2019 թվականի օգոստոսի 24-ին Robinson R66 տիպի ուղղաթիռով թռիչք է իրականացվել դեպի Խոսրովի անտառ և ուղղաթիռով իրականացվող թռիչքների համար մեկ թռիչքային ժամը կազմել է 504 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ը:

2019 թվականի նոյեմբերի 22-ին H125/AS350B3e տիպի ուղղաթիռով թռիչք է իրականացվել դեպի Վիշապաքար և Աժդահակ լեռ՝ մոլորված քաղաքացիներին գտնելու ուղղությամբ: Նախագծում այս թռիչքի թռիչքային ժամի արժեքը նշված չէ:

Հիշեցնենք, որ Factor.am-ը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր այն թեմային, որ Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն ոստիկանապետ Վալերի Օսիպյանին մինչ պաշտոնանկությունը ուղղաթիռը տրամադրել էր անվճար: Սակայն, հետաքրքիր է, որ մեկ այլ գերատեսչության ծառայությունը մատուցվել է վճարովի:

Նարեկ Կիրակոսյան