Վերին Պտղնի համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզի շենք

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Վերին Պտղնի համայնքում ներկա է գտնվել մանկապարտեզի շենքի կառուցման մեկնարկի միջոցառմանը:

«Այն մեկնարկել է շինության օծման արարողությամբ:

Շուրջ 1000 բնակչություն ունեցող Վերին Պտղնի համայնքում տասնյակ տարիներ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ:

Կոտայքի համայնքներում նախադպրոցական կրթության հաստատությունները մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթությունների մեջ են,  և դրանով պայմանավորված՝ սուբվենցիոն հայտ է ներկայացվել կառավարություն:

Կառավարության 2019 թվականի սուբվենցիայով հաստատված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում Վերին Պտղնի համայնքը վերջապես կունենա ժամանակակից լուծումներով կառուցված մանկապարտեզ՝ 2 խմբով՝ նախատեսված շուրջ 60 փոքրիկների համար:

Շահած ծրագրի  արժեքը 74.904.000 դրամ է. աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50%/ 50% համաֆինանսավորմամբ:

Հավելենք, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տասը մանկապարտեզների վերանորոգման, հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման ծրագրեր են իրականացվում Կոտայքում:

Երեք համայնքներում՝ Արամուսում, Վերին Պտղնիում և Գեղաշենում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզներ:

Ամենակարճ ժամկետներում մարզի բոլոր համայնքները նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովելը մարզային իշխանությունների  համար գերնպատակ է»,- ասված է հաղորդագրությունում: