Քաղաքական դիակ կդառնա նա, ով կասի՝ ցուցարարների դեմ տանկեր հանած ղեկավարը չպետք է նստի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.12.2025 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
Բոլորը

Նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանի ստեղծած հանձնախումբը պահանջում է փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը․ «Որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի շուրջ հարյուր գործիչներ ի պաշտպանություն նախագահ Քոչարյանի հանդես եկան հայտարարությամբ։ Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը Մարտի 1-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին։ Նրանք նաև հույս էին հայտնում, որ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա»,- այսօր ասել է Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ այդ հայտարարության տակ արդեն 60 հազար քաղաքացու ստորագրություն կա։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում կասկած հայտնեց, թե 60 000 մարդ սատարում է Քոչարյանին․ «Եվ նաև մեր հարցումներն են ցույց տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը, շատ մեղմ ասած, այդպիսի հեղինակություն չունի։ Այս առումով՝ այն քաղաքական գործիչները, որոնք որ սատարում են Ռոբերտ Քոչարյանին, ոչ միայն սատարում են, այլ նաև համարում են, որ Երևանի կենտրոն տանկեր հանած երկրի ղեկավարը չպետք է լինի բանտում, թող այդ մարդիկ հավաքվեն և բոլորը միասին կդառնան քաղաքական դիակ։ ՀՀ-ում քաղաքական դիակ կդառնա նա, ով կասի Երևանի կենտրոնում ցուցարարների դեմ տանկեր հանած ղեկավարը չպետք է նստի»,- ասաց Իոաննիսյանը։

Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ հիշեցնելով, որ ինքը եղել է երկու պետությունների նախագահ ու որ Արցախյան պատերազմում մեծ ներդրում է ունեցել․ «ՀՀ-ում ևս եղել եմ նախագահ, մինչև իմ նախագահ լինելը ՀՀ-ն դասվում էր աղքատ երկրների ցանկում, այդ նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտ ունեցող երկիր և մինչ օրս այդպես էլ մնում է: Եթե այս արդյունքներն ապահոված մարդուն համարում են վտանգ, ուրեմն ի՞նչ ասեմ, մենք մանկուրտների երկիր ենք»։

Դանիել Իոաննիսյանն այսպես արձագանքեց Քոչարյանի հայտարարությանը․ «Եթե մենք զուգահեռներ տանենք Քոչարյանի նախորդ ասածների հետ, և հիշենք, որ ինքը հանրապետության միակ տղամարդն է, ստացվում է՝ հանրապետության միակ տղամարդը հիմա նստած է։ Եթե լուրջ՝ ենթադրենք ինչ-որ մեկը մարդկանց փող է տալիս, լավ բան է անում 10 հոգու համար և հետո մեկին գնդակահարել է, պիտի ասեն գիտեք ինչ՝ էս մարդը 10 հոգու կոպեկներ է տվել ու ներենք, որ ինքը գնադակահարե՞լ է։ Մյուս կողմից՝ Քոչարյանի տարիների տնտեսական աճի փուչիկ լինելը պայթեց 2008 թվականի տնտեսական ճգնաժամին զուգահեռ, եթե Քոչարյանի փոխարեն լիներ մեր հարևան Վարսիկ տոտան, վստա՞հ ենք, որ այդ տնտեսական աճը չէր լինի»,- ասաց պարոն Իոաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: