ՀՀ գլխավոր դատախազությունում միջազգային փորձագետների հետ քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների խնդիրները

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) փորձագետների խումբն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում  դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ քննարկումներ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ:

«Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես բաց է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ դատախազության, ընդհանրապես դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերի, նախաձեռնությունների քննարկման համար: Դրանք, ըստ Դավիթ Մելքոնյանի, առավել նպատակային են ներկայումս, երբ Հայաստանում ակտիվորեն մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների ռազմավարության իրականացման գործընթացը, որում ՀՀ գլխավոր դատախազությանն առանցքային դերակատում է վերապահվել:

Փորձագիտական խմբի անդամները նշել են, որ ոլորտային բարեփոխումներին մեթոդաբանական և փորձագիտական աջակցության ցուցաբերման  շրջանակներում իրենց կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նպատակն է կոնկրետ ուղղություններով պարզել շահառու մարմինների պատկերացումներն ու ակնկալիքները՝ նոր կառուցակարգերի  ներդրումը հայաստանյան առանձնահատկություններին և բարեփուոմներում ներգրավված կառույցների կարիքներին առավել համապատասխան իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, դատախազների պաշտոններում նշանակման նոր չափորոշիչների մշակմանը, նրանց ներկայացվող մասնագիտական, բարոյահոգեբանական, ինչպես նաև բարեվարքության հետ կապված պահանջների հստակեցմանը և իրացման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման շրջանակներում քրեական դատավարության թվայնացման գործընթացին:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն այս կապակցությամբ նշել է, որ Դատախազությունը գործուն քայլեր է ձեռնարկում դատախազների գնահատման էլեկտորնային համակարգի ներդրման ուղղությամբ, իսկ քրեական դատավարության թվայնացումը նախատեսված է իրականացնել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ արդեն նախանշված ընդունման գործընթացին զուգահեռ: Վերջինս կարևորվում է հատկապես քրեական գործերով իրականացվող դատախազական հսկողության օպերատիվության և արդյունավետության մակարդակի բարձրացման առումով:

Քննարկման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել  խորհրդակցությունները առավել առարկայական դարձնելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: