Մենք ամոթի հասարակությունում ենք ապրում և չենք ուզում խնդիրները բարձրաձայնել. Ավետիք Իշխանյանը՝ ընտանեկան բռնությունը կանխարգելող օրինագծի մասին

Լուրեր

16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Հայաստանում ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի ընդունման անհրաժեշտություն կա: Factor.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Այդ բնագավառում արված որոշակի հետազոտությունների ծանոթանալուց հետո բավական տխուր պատկեր է երևում: Օրենքի անհրաժեշտության մասին փաստեր է բերվել Արդարադատության նախարարության կողմից, սակայն դա դեռ երևացող մասն է: Մենք ամոթի հասարակությունում ենք ապրում և չենք ուզում այդ հարցերը բարձրաձայնել: Բնագավառը օրենքով կարգավորելու անհրաժեշտություն կար»,- նշեց իրավապաշտպանը:

Կա՞ն արդյոք երաշխիքներ, որ օրենքի ընդումամբ Հայաստանում իրավիճակ կփոխվի, հետաքրքրվեցինք պարոն Իշխանյանից. «Մենք ունենք բազմաթիվ օրենքներ, որոնցից որոշներն անգամ Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականին են արժանացել, բայց չեն գործում: Օրինակ՝ «Խաղաղ հավաքների մասին» օրենքը, որը լավագույններից է, սակայն չի գործում: Բայց այս ամենից ելնելով՝ կարո՞ղ ենք ասել՝ օրենք պետք չի: Իհարկե օրենքի լինելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»:

Ինչ վերաբերում է օրենքի ընդդիմախոսներին, ապա Իշխանյանն ասաց՝ նրանց կարելի է բաժանել երկու մասի. «Մի մասը բավական անկեղծ է և հանդիսանում է ավանդական կարծրատիպային հայացքների կրող: Նրանք համարում են, որ մեր նահապետական ընտանիքին չպետք է դիպչել: Պատկերացնում եմ, թե այդ մարդիկ ինչպես են ժամանակին սվիններով ընդունել մեր դասական գրողներին, որոնք անդրադարձել են ընտանեկան բռնությանը: Մյուս կողմից` կան նորաստեղծ կազմակերպություններ, որոնք հատուկ ուղղորդված խոսում են օրենքի դեմ՝ խեղաթյուրելով իրավիճակը և հանրությանը մոլորության մեջ գցելով»:

Իրավապաշտպանի համար ամեն դեպքում` օրինագծում կան խնդրահարույց դրույթներ: «Մտահոգիչ է, երբ ոստիկանությանը բավականին մեծ լիազորություններ ենք տալիս, արդյոք մեր ոստիկանությունը պատրա՞ստ է: Ոստիկանության աշխատողները զանազան դասընթացներ են անցնում, սակայն նրանց գործելակերպը չի փոխվում: Գուցե այդ լիազորությունները ոստիկանությանը չտրվի, այլ տրվի հատուկ պատրաստված սոցիալական աշխատողներին»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան