45 ձեռներեցներ «Սիլիկոնյան հովտում» վերապատրաստման դասընթացների կմասնակցեն. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
18.12.2019 | 14:332020 թվականին նախատեսում ենք, որ 3000 մասնագետ Երևանում և 3000 մասնագետ մարզերում կրթության դասընթացների կմասնակցեն։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Կարևոր ուղղություն է նաև ձեռներեցության զարգացումը։ Շուրջ 45 ձեռներեցների 3-5 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացների կուղարկենք «Սիլիկոնյան հովիտ»։ Արդեն կան պայմանավորվածություններ։ Այս ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ «Սիլիկոնյան հովտի» մասնաճյուղի հետ։ Այստեղ ունենք բավականին հետաքրքիր զարգացումներ»,- տեղեկացրեց Արշակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: