Պետական ծախսված գումարները 25 անգամ շատ հետ կգան Հայաստան․ Հակոբ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

2019 թվականին հայկական տաղավարով 4 մեծ ցուցահանդեսում հանդես եկանք։ Դրանք անցկացվել են Փարիզում, Ուզբեկստանում, Կատարում և Սինգապուրում։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Այս բոլոր միջոցառումների ընթացքում մասնակից ընկերությունների թիվը 41-ն է եղել, 7 հուշագիր է ստորագրվել, շուրջ 200 պայմանավորվածություններ են եղել։ Հնարավոր համագործակցությունների ծավալը, որը հաշվվել է ընկերությունների հետ միասին, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ էֆեկտ է ունենում այդ միջոցառումներին մասնակցությունը, ավելի քան 8 մլն դոլար է գնահատվել միայն այս 4 միջոցառումներին մասնակցելու տեսանկյունից։ Պետական բյուջեից ծախսվել է շուրջ 80․000 դոլար, և եթե համեմատելու լինենք, շուրջ 2 մլն դոլարի վաճառք կլինի այս պայմանավորվածությունների արդյունքում։ Ուզում եմ արձանագրենք, որ մեր պետական բյուջեից ծախսված գումարները առնվազն 25 անգամ շատ հետ կգան Հայաստան»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։