Հայաստանը դիտարկում ենք կիսահաղորդչային ինդուստրիայի կենտրոններից մեկը և, գրեթե, բոլոր մեծ խաղացողներին ունենք․ Հակոբ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ տեխնոլոգիական ոլորտում Պետական աջակցության օրենքին և նկատեց, որ այս տարի շուրջ 230 նորաստեղծ ընկերություններ են դիմել այս արտոնությունը ստանալու համար։

«Ընդհանուր առմամբ, իրենց ներկայացրած թվերով, շուրջ 1200 նոր աշխատատեղ են ստեղծել։ Ուզում եմ ուշագրավ փաստ արձանագրել․ մենք ունենք սփյուռքից դիմած անհատների և ընկերությունների մեծ թիվ։ Շուրջ 45 ընկերություն բացվել է սփյուռքահայերի կողմից։ Սա նշանակում է, որ մենք տաղանդի ներհոսք ունենք՝ և՛ կարողությունների տեսանկյունից, և՛ տաղանդի տեսանկյունից, որը լավ նորություն է մեզ համար։ Երկրները, որտեղից մեր հայրենակիցները դիմել են այս ծրագրով Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հոլանդիան, Ավստրիալիան, Վրաստանը, Շվեյցարիան, Իրանը, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Նիդեռլանդներն են»,- նշեց Արշակյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ նաև միջազգային ընկերությունների նոր գրասենյակներ կան Հայաստանում բացված, և դրանցից ուշագրավը «Զայլինքս» ընկերությունն է, որը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում աշխարհի առաջատարն է։ «Սա լավ նորություն է այնքանով, որ մենք Հայաստանը դիտարկում ենք կիսահաղորդչային ինդուստրիայի կենտրոններից մեկը և այստեղ, կարելի է ասել, գրեթե, բոլոր մեծ խաղացողներին ունենք»,- ընդգծեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։