Փաշինյանի աջակցության աստիճանին հասնելու համար այլ ղեկավարներ ամեն ինչ կանեին՝ ամերիկյան փորձագետ. VOA

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած «Թավշյա հեղափոխության մեղրամիսն» ավարտվել է եւ Հայաստանի կառավարությունը լծված է առօրյա աշխատանքի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցության աստիճանը հայ հասարակության շրջանում աննախադեպ է մնում, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ԱՄՆ-ի Հանրապետական միջազգային ինստիտուտի Եվրասիայի տարածքի պատասխանատու Սթիվեն Նիքսը: Հանրապետական միջազգային ինստիտուտի կողմից Հայաստանի հանրային կարծիքի հետազոտության համաձայն, Փաշինյանի աջակցության աստիճանը Հայաստանում 76 տոկոս է կազմում. «Նախկին խորհրդային տարածքում ցանկացած ղեկավար, ցանկացած առաջնորդ ամեն ինչ կաներ նման բարձր վարկանիշի համար»:

Նիքսի խոսքով, վարչապետի եւ կառավարության բարձր աջակցությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում վարչակազմի գործունեության աջակցության կարեւորագույն ցուցանիշն է. «Մեր հարցման առավել կարեւոր բացահայտումներից մեկը լավատեսությունն է, որ տիրում է հայ հասարակության շրջանում: Հայաստանցիների 70 տոկոսը լավատես են իրենց երկրի ապագայի նկատմամբ: Մենք հարցումներ ենք անցկացնում հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում եւ պետք է ասեմ, որ հայերի լավատեսության մակարդակը բոլորից բարձր է: Դա ինքնին ցնցող է»:

Միեւնույն ժամանակ, քաղաքացիները գիտակցում են, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական եւ տնտեսական իրական բարեփոխումներ, ժամանակ է պահանջում, նշում է Սթիվեն Նիքսը. «Ըստ մեր ստացած արդյունքների, ժողովուրդը պատրաստ է այս կառավարությանը տալու ժամանակ այս խնդիրները կարգավորելու համար»:

Հանրապետական միջազգային ինստիտուտի ներկայացուցչի կարծիքով, այն փաստը, որ նախկին իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերի աջակցությունը ցածր մակարդակի վրա է մնում, վկայում է մեկ բանի մասին՝ գործող իշխանություններին հաջողվում է լիարժեք կապ պահպանել հասարակության հետ. «Գործող կառավարությունը շատ արդյունավետ է հաղորդում իր ասելիքը եւ ծրագրերը քաղաքացիներին, ինչի մասին վկայում են տվյալները: Իսկ ահա նախկին իշխանությունների ուղերձը արձագանք չի գտնում քաղաքացիների շրջանում»: