ՊԵԿ-ը հայտնաբերել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք

Լուրեր

05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
Բոլորը

ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քննվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերվել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք:

«Մասնավորապես, պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը տեղյակ լինելով, որ իր ղեկավարած համայնքում, ինչպես նաև հարակից համայնքում խոշոր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ցանկացել է նոր հողատարածքներ ձեռք բերել և ընդլայնել իր գործունեությունը, ընկերության ներկայացուցիչներին չի տրամադրել համապատասխան տեղեկատվություն՝ համայնքին պատկանող հողատարածքների պատկանելիության մասին՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները սեփականացնել և գնորդին վաճառել անհամեմատ բարձր արժեքով։  Այդ նպատակով համայնքապետը հողատարածքները վաճառելու գործընթացը կազմակերպել է  միջնորդավորված եղանակով և  կեղծ տեղեկատվություն է տրամադրել, որ համայնքը վաճառքի ենթակա հողատարածքներ չունի։

Այդ ընթացքում Բաղրամյանի համայնքի ղեկավարն, իր պաշտոնական դիրքը համայնքի շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակներով, ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը, կազմակերպել է պահանջվող հողատարածքի վաճառքի ձևական աճուրդ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել իր ազգականը: Արդյունքում համայնքապետն իր ազգականին այդ տարածքը վաճառել է շուկայական արժեքից զգալիորեն էժան գնով՝  ավելի քան 9 միլոն դրամով: Նա էլ իր հերթին հողատարածքները նախապես պայմանավորված արժեքով՝ շուրջ 71 միլիոն դրամով վաճառել է գնորդ ընկերությանը, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս՝ շուրջ 62 միլիոն դրամի չափով:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրությունում: