Նիդեռլանդների Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ- ԵՄ Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Քաղաքականություն
18.12.2019 | 10:30Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Նիդեռլանդների Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ- ԵՄ Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
«Երեկ ուշ երեկոյան Նիդեռլանդների Սենատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան– Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը: