«ՊՊԾ-ն է որոշել իր գործառույթի շրջանակում». վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի աղջկա պահպանության համար գնված մեքենայի մասին

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղջկա՝ Մարիամի անվտանգությունն ապահովող նոր մեքենան կրկին քննարկման թեմա է դարձել, այն կոնտեքստում, որ դա «շռայլ ծախս է պետության հաշվին՝ մինչդեռ Մարիամը պետական պաշտոնյա չէ»: Առաջին անգամ այս թեման քննարկվել էր սեպտեմբերին, երբ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Սամսոնյանը լուսանկարել էր մեքենան և Մարիամին:

Factor.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հորդորեց այդ հարցով դիմել  Պետական պահպանության ծառայություն:

«Այդ հարցերը՝ անվտանգության, պահպանության օրենքով սահմանվում են: ՊՊԾ-ն ինքն է որոշում՝ անվտանգությունը ոնց է իրականացնում և ինչ միջոցներով, ինչ սահմաններում, և ըստ այդմ՝ համապատասխան քայլերի է դիմում: ՊՊԾ-ն է որոշել՝ իր գործառույթների շրջանակում, քանի որ ՊՊԾ-ն իրագործում է ընտանիքի պահպանությունը»,- ասաց Կարապետյանը:

Politik.am-ը գրել է, որ Պետական պահպանության ծառայության միջոցներով Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի  ամենագնաց և պետությունը դրա համար ծախսել է ավելի քան 27 հազար ԱՄՆ դոլար։

Նույն կայքին վարչապետի խոսնակը պարզաբանել է. ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»:

Ուստի՝ Կարապետյանի խոսքով` անհրաժեշտության դեպքում պետական պահպանության ծառայությունն օրինական կարգով կարող է ձեռք բերել նաև տրանսպորտային միջոցներ: