Գառնիկ Հայրապետյանն ազատվել է ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Քաղաքականություն
17.12.2019 | 18:01ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գառնիկ Հայրապետյանն ազատվել է Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Գառնիկ Հայրապետյանին ազատել պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման տեքստում: