Հ1-ը չունի գովազդ ցուցադրելու հատուկ շահագրգռվածություն. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունը

Լուրեր

03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
Բոլորը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սույն թվականի դեկտեմբերի 13-ին մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ և պահանջեցին Հանրային հեռուստառադիոընկերության Խորհրդից «լրացուցիչ և առավել համոզիչ հիմնավորումներ ներկայացնել» «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ, որով, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք:

Լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ արձանագրվում է, որ «կառավարությունը կարևոր որոշումներ ընդունելիս և օրինագծեր մշակելիս անտեսում է փորձագիտական հանրույթի հետ դրանք քննարկելու անհրաժեշտությունը»։

Իրականում, ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման նախագծերի միասնական կայքում (e-draft.am) հանգամանորեն ներկայացրել է այս փոփոխության անհրաժեշտությունը՝ նշելով, որ 2015 թվականից գործող գովազդի ցուցադրման օրենսդրական արգելքը զրկեց Հանրային հեռուստաընկերությանը զգալի ֆինանսական միջոցներից, իսկ հետագայում ՀՀ բյուջեից հատկացված ավել գումարը այդպես էլ չլրացրեց նախկին ծավալը:

Առաջարկվող փոփոխություններով Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական վերազինմանը, կապիտալ նորոգումներին, նոր և բազմազան հեռուստահաղորդումների ստեղծմանը, որակյալ կոնտենտի ձեռքբերմանը, պրոֆեսիոնալ կադրերի ներգրավմանը՝ առանց պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայցելու:

ՀՀ Արդարադատության նախարարությունը հիմնավորում է իր նախաձեռնությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համաձայն որի «Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»:

Բնական է, որ այս դեպքում սահմանադրական պահանջի կատարումը Կառավարության գործառույթն է, և որպես առաջին քայլ այն հրապարակել է իր նախագիծը՝ շահագրգիռ կարծիքներ հավաքագրելու նպատակով։ Ուստի անհասկանալի է «փաստաթուղթը շրջանառությունից հանելու»՝ լրագրողական կազմակերպությունների պահանջը այն դեպքում, երբ քննարկման է դրվել փոփոխության նախագիծ, որի շահառուն լինելու է ամբողջ հասարակությունը։

Հայտնում ենք նաև, որ Հանրային հեռուստաընկերությունը չունի գովազդ ցուցադրելու հատուկ շահագրգռվածություն կամ որևէ ակնկալիք և կատարելու է իր գործառույթը ցանկացած որոշման դեպքում: Մեր կողմից ուզում ենք միայն ներկայացնել մի քանի լրացուցիչ հիմնավորումներ, որոնք անհրաժեշտ ենք համարում հաշվի առնել օրինագծի քննարկման ընթացքում:

Եվրոպական միության առջև ստանձնած պարտավորություններով Հայաստանը 2016 թվականին անցում կատարեց թվային հեռարձակման, սակայն Հանրային հեռուստաընկերության ստուդիական սարքավորումների թվայնացման գործընթացը մնաց անավարտ միջոցների սղության պատճառով: Այն ժամանակ պետությունը Հանրայինին չտրամադրեց թվայնացման համար պահանջվող գումարը, իսկ թվային հեռարձակումն իրականացվեց ընթացիկ ծախսերի հաշվին: Տեխնոլոգիական այս խոչընդոտը վերացնելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ծախսեր, ինչը հնարավոր է մի քանի տարում գովազդից ստացված եկամուտների հաշվին։

Հիշեցնենք նաև, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Հանրայինը թեև ֆինանսավորվում է պետության կողմից, սակայն չկա օրենսդրորեն ամրագրված որևէ երաշխիք այդ ֆինանսավորման նվազագույն չափի ապահովման մասին: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ամեն տարի բյուջետային հայտ է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարությանը, որն էլ փաստացի որոշում է Հանրայինի ֆինանսավորման չափը: Նոր օրինագծի ընդունումը թույլ կտա Հանրայինին բազմազանեցնել իր եկամտի աղբյուրները և որոշակի ֆինանսական անկախություն ունենալ պետությունից»: