Գյումրու տարեցների տուն-ինտերնատի լուծարման գործընթացը սկսվել է. 72 հոգանոց աշխատակազմն անորոշ վիճակում է

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գյումրիի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարվում է: Դեկտեմբերի 12-ի նիստում նման որոշում է կայացրել Կառավարությունը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի փետրվարի 14-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ Կառավարության ծրագրի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» դրույթներից, որտեղ ամրագրված է ծառայությունների ապաինստիտուցիոնալացման, համայնքային այլընտրանքային ծառայությունների ներդրման և ծառայությունները ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացի կարևորությունը:

ՊՈԱԿ-ի լուծարումից հետո, հիշեցնենք, նույն աշխատանքն իրականացվելու է ծառայությունների պատվիրակման սկզբունքով՝ բարեգործական կամ հասարակական կազմակերպության կողմից, որն իրականացնելու է կապիտալ ներդրումներ, բարձրացնելու է ծառայությունների որակը՝ ապրելու պայմանների, խնամքի, տարեցների զբաղվածության ու ժամանցի մասով: 15-օրյա ժամկետում էլ կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով հատուկ հանձնաժողով է ձևավորվելու:

Չնայած լուծարման գործընթացը սկսվել է, Գյումրիի տուն-ինտերնատի 72 հոգանոց աշխատակազմը, սակայն, անորոշության մեջ է: Հետագայի վերաբերյալ որևէ հստակություն չկա, ամենակարևորը՝ աշխատակիցները տեղեկություն չունեն՝ շարունակելո՞ւ են աշխատել, թե՞ ոչ։

«Մեր աշխատանքը բնականոն շարունակվում է: Իհարկե՝ լարված, ծանր մթնոլորոտում, այնքան էլ հաճելի չէ լսել լուծարման մասին: Հետագայի վերաբերյալ՝ կապված աշխատանքային փոխհարաբերությունների հետ, ինֆորմացիայի պակաս կա: Շատ-շատ հարցեր կան, որոնց պատասխանը չունենք, դա էլ առաջացնում է աշխատողների լարվածությունը և ընդհանուր պրոցեսի նկատմամբ վերաբերմունքը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը։

Նշենք, որ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից մեզ փոխանցել էին, թե տարեցների ու հաշմանդամների տուն-ինտերնատի լուծարումից հետո աշխատակազմն անգործ չի մնա։

«Գյումրու տուն-ինտերնատում խնամք իրականացնող աշխատակիցները, որոնց կենսաթոշակային տարիքը չի լրացել, առաջնահերթության կարգով անցնելու են աշխատանքի այն կազմակերպությունում, որը կստանձնի ծառայությունը, նրանց աշխատավարձը շեշտակիորեն բարձրանալու է։ Այն կազմակերպությունում, որն իրականացնելու է ծառայությունը, 70-ից ավելի մարդ է աշխատելու։ Այնպես որ՝ գործազրկության խնդիր չի առաջանալու»,- ասել էր աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Տուն-ինտերնատի տնօրենը, սակայն, թերահավատորեն է վերաբերվում նոր կազմակերպությունում աշխատանքի անցնելու մասին տեղեկատվությանը, քանի որ, ըստ նրա, դեռ գործնական որևէ քայլ այդ ուղղությամբ չկա։

«Սա բանավոր խոսք է, որ առաջնահերթության կարգով աշխատանքի են անցնելու, որը, իմ կարծիքով, կախված է նրանից, թե  ինչ տիպի պայմանագիր են կնքելու, ինչպես են փոխհարաբերություն կարգավորելու, արդյո՞ք այդ կառույցը կհամաձայնվի, ի վերջո՝ ինքը սեփականատեր է, կցանկանա՞ այս աշխատակազմի հետ աշխատել»,- ասաց Արմեն Սարուխանյանը:

Նա նշեց, որ կենսաթոշակային տարիքի աշխատակիցների ազատման մասին վաղօրոք զգուշացումներ եղել են, ինչը ևս հարուցել է աշխատակազմի դժգոհությունը։

«Հանգամանքների բերումով՝ մեզ մոտ կենսաթոշակային տարիքի մարդիկ կոլեկտիվի 30 տոկոսն են կազմում: Աշխատանքի բնույթից էլ է կախված: Երիտասարդները սովորաբար այստեղ չեն աշխատում»,- ասաց տուն-ինտերնատի տնօրենը։

Այնուամենայնիվ, տնօրենը չգիտի, թե 2020 թվականի հունվարի 1-ից տարեցների ու հաշմանդամների խնամքով ո՞վ է զբաղվելու: Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է լուծարման գործընթացից, որը նոր է մեկնարկել ու երկարատև պրոցես է:

«Լուծարման պրոցեսն ինչքա՞ն կտևի, կհասցնե՞ն մինչև հունվարի 1-ը՝ չգիտեմ։ Այստեղ շուրջօրյա խնամքի կենտրոն է, մի ժամ չի կարելի խնամքը դադարեցնել: Մինչև հունվարի 1-ը, ըստ իս, պիտի լինի պայմանագիր այլ կառույցի հետ, որ պրոցեսը բնականոն շարունակվի»,- ասաց Արմեն Սարուխանյանը։

Նշենք, որ Կառավարության որոշման մեջ լուծարման հստակ ժամկետներ չկան: Բացի այդ՝ նշվում է, որ մինչև լուծարման ավարտը Գյումրու տուն-ինտերնատում խնամվողների խնամքը պետք է կազմակերպել հենց տուն-ինտերնատում։

Էմմա Չոբանյան