Արմեն Մուրադյանը Արսեն Թորոսյանից պահանջում է հերքում և 2 միլիոն դրամ. դատական նիստը հետաձգվեց

Լուրեր

02.04.2026 | 09:30
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը Կալիֆոռնիայում ներկայացրել է հայ–ամերիկյան օրակարգի առաջնահերթությունները
01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի։ Հայցվոր կողմը ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան։

Մուրադյանի ներկայացուցիչը նշեց, որ Արսեն Թորոսյանը զրպարտել է Մուրադյանին. «Սա որակում ենք որպես անհիմն զրպարտություն՝ ուղղակի տեքստով պրոֆեսորի մասին։ Նշվում է, որ այս ամեն ինչին, որին հասել է Արմեն Մուրադյանը, հասել է ծանոթությունների արդյունքում և ոչ երբեք անձնական գիտելիքների արդյունքում։ Սա գնահատում եմ որպես սուտ տեղեկատվություն, նշված պաշտոններին վստահորդս չի հասել քավոր-սանիկ հարաբերություններով։ Գտնում ենք, որ սա զրպարտություն է, իրականությանը չհամապատասխանող փաստեր»։

Հայցվոր կողմը զրպարտության մի մաս է համարում նաև այն, որ Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակում Թորոսյանը սուտ է որակել Մուրադյանի որոշ արտահայտություններ, ապա նշել է, որ իր դեմ արշավը կազմակերպվել է Արմեն Մուրադյանի կողմից։

Հայցվոր կողմը պահանջում է պատասխանողին պարտավորեցնել ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով հերքել հնչեցրած արտահայտությունները, ինչպես նաև Հանրայինի նույն հաղորդման միջոցով հերքել արված արտահայտությունները։ Բացի այս, հայցվոր կողմը պահանջում է երկու միլիոն դրամ։

Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը նշեց, որ ներկայացվող հայցն անհիմն է, ենթակա է մերժման․ «Արտահայտությունները չեն հանդիսանում զրպարտություն։ Բանն այն է, որ զրպարտության հատկանիշները բավականին մանրամասն թվարակված են քաղաքացիական օրենսգրքի հոդվածներով։ Արտահայտությունները չեն արատավորում պարոն Մուրադյանի պատիվն ու արժանապատվությունը»։

Դատարանը կողմերին հարցրեց՝ հաշտության եզրեր տեսնո՞ւմ են, ինչին ի պատասխան պատասխանող կողմն ասաց՝ վստահորդիս հետ չենք քննարկել հաշտության գնալու հարցը։ Դատարանը որոշեց՝ Հանրային հեռուստաընկերությանը հաջորդ դատական նիստի մասին ծանուցել՝ հրավիրելով դատարան։

Նախագահող դատավոր Գրիգորի Վարդանյանը պարզաբանեց, որ Հ1-ին հրավիրում են, քանի որ վերջնական դատական ակտը կարող է ազդել նրանց իրավունքների վրա, մասնավորապես՝ դատարանին հայտնի չէր, թե Հանրայինի եթերը վճարովի՞ է, թե՞ անվճար, հյուրերի հրավիրման կարգը։

Նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 8-ին։ Դատական նիստի ավարտից հետո Մուրադյանի ներկայացուցիչներից Գագիկ Խաչիկյանը տեղեկացրեց, որ սպասում են պատասխանող կողմի դիրքորոշմանը հաշտության գալու վերաբերյալ, դեռ իր վստահորդի հետ չի զրուցել այդ թեմայով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալել էր Թորոսյանի ասուլիսը։ Նա դահլիճ էր մտել, երբ նախարարը ներկայացնում էր առողջապահության ոլորտի վերջին ամիսների ցուցանիշները։ Թամամյանն ասել էր, որ հարցեր ունի նախարարին ուղղելու և չէր ենթարկվել Թորոսյանի հորդորին՝ դա անել ասուլիսից հետո: Արդյունքում Թորոսյանը հեռացել էր` ասուլիսն անավարտ թողնելով:

Ավելի ուշ նախարարը Facebook-յան իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ այդ շոուի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Դեպքից մեկ օր անց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտարարել էր, որ ՀՀ առողջապահության նախարարի դեմ Երևանի Մխիթար Հերացու անվան պատական բժշկական համալսարանը դատական հայց կներկայացնի։

Լիլիթ Շաբոյան