Պակիստանի նախկին նախագահին մահապատժի են դատապարտել

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին, որին մեղադրում են պետական դավաճանության մեջ, մահապատժի են դատապարտել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Samaa հեռուստաալիքը:

Որոշումը կայացրել է հատուկ դատարանի կոլեգիան, որի երեք անդամներից բարձրագույն պատժի օգտին քվեարկել են երկուսը:

Քննության տվյալներով՝ Մուշարաֆը, որը Պակիստանը ղեկավարել է 2001-2008 թվականներին, պետական դավաճանություն է գործել 2007-ին, երբ արտակարգ դրություն է սահմանել և հրահանգել է ձերբակալել Բարձրագույն դատարանի անդամներին: Մուշարաֆի նկատմամբ քրեական գործը հարուցել են 2013 թվականին, կառավարության նախաձեռնությամբ:

2016-ի մարտին, երբ Գերագույն դատարանը նախկին նախագահին հանել է այն անձանց ցանկից, որոնց արգելված է լքել երկիրը, 72-ամյա Մուշարաֆն ԱՄԷ է մեկնել՝ բուժման:

Փերվեզ Մուշարաֆը դեռևս Դուբայում է և, ըստ նախաքննության, թաքնվում է արդարադատությունից: