Ալեքսանդր Լապշինին փորձել են ձերբակալել և առևանգել Մերձբալթիկայում

Լուրեր

17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
Բոլորը

«Ժողովուրդ, պատմում եմ, թե ինձ հետ ինչ է կատարվում։ Հայաստանյան ԶԼՄ-ները դեռևս երեկ հրապարակել և TV-ով ցուցադրել են իմ խոսքի այն հատվածը, որտեղ ես պատմում եմ Մերձբալթիկայում Բաքվի՝ ինձ ձերբակալելու փորձի մասին»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հայտնի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը։

«Այսպես, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Կիևից առևանգել են և Բաքու են տարել թալիշ բլոգեր Էլվին Իսաևին՝ շրջանցելով ուկրաինական սահմանի վերահսկողությունը։ Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հերքում է Ադրբեջանին հանձնելու փաստը, այնպես որ՝ սկանդալը կլինի շատ լուրջ։ Ինձ հետ կապված իրավիճակը Իսաևի հետ կատարված դեպքի հետ շատ քիչ առնչություն ունի։ Ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ, մենք ընկերներ չենք և միակ բանը, որ մեզ կապում է, կարճ նամակագրությունն է այն թեմայով, թե անվտանգության նկատառումներից ելնելով՝ ուր կարող է նա Ռուսաստանից արտագաղթել։ Եվ այսպես, այդ օրն Ադրբեջանի ԱԱԾ-ն փորձել է ոչ միայն Իսաևին Կիևում բռնել, այլ նաև ինձ՝ Ռիգայում։

Դեկտեմբերի 12-ին՝ Իսաևին առևանգելու օրը, ես գտնվել եմ Լոնդոնում և գնացել եմ օդանավակայան, որպեսզի թռչեմ Վիլնյուս, այդտեղից էլ՝ Ռիգա։ Ինձ մարդիկ զանգեցին և ասացին, որ մինչ ես կնստեմ ինքնաթիռ, պետք է խոսենք։ Վերջին անգամ այդ մարդկանց հետ շփվել եմ ուղիղ 2 տարի առաջ։ Ես արդեն «Լիվերպուլ սթրիթ» կայարանում էի, և ստիպված եղա բաց թողնել գնացքս։ Ինձ հայտնեցին, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն Մերձբալթյան երկրներին ու ևս մի քանի երկրի ինձ ձերբակալելու վերաբերյալ հարցում է ուղարկել։ Դա չի արվել Ինտերպոլի միջոցով, այլ հատուկ ծառայությունների միջև տեղեկատվության ներքին փոխանակման միջոցով։ Ինձ ասացին, որ ես լինեմ զգույշ և ցանկալի է՝ հետաձգեմ պլաններս, չգնամ Լատվիա ու Լիտվա, որտեղ ուժեղ կոռուպցիոն կապեր կան Ադրբեջանի հետ։ Այդ հարցումը չի պարտավորեցնում տվյալ երկրների իշխանություններին ինձ ձերբակալել, բայց նրանք պետք է Բաքվին տեղեկացնեն երկիր իմ մուտքերի և ելքերի մասին, և եթե նրանք արդեն կորոշեն ինձ ձերբակալել, պետք է Ինտերպոլի միջոցով կատարեն պաշտոնական հարցում։ Այլ կերպ ասած՝ Եվրոպան Ուկրաինան չէ, որտեղ կարող են մարդուն ուղղակի բռնել և հենց նույն օրն ուղարկել Բաքու։ Բայց կոռուպցիա նույնպես կա, և կարևոր է դա հիշել։ Այնուամենայնիվ, ես չլսեցի խորհուրդը և, ամեն դեպքում, մեկնեցի Մերձբալթիկա, սակայն ես ստիպված եղա չեղարկել դեկտեմբերի 15-ին Ռիգայում կայանալիք զբոսաշրջային համաժողովին իմ մասնակցությունը։ Ինձ նախապես ասացին, որ մեծ է հավանականությունը, որ Ռիգայում Ադրբեջանի դեսպանատունն այդտեղ մարդիկ կուղարկի՝ մոնիթորինգի համար։ Նրանք երկուսին ուղարկել էին, որոնք ներս չեն մտել և կանգնել են մուտքից մի քիչ այն կողմ՝ ձախ կողմում։ Այդ մարդկանց տեսանկարահանել է «Mercury Riga» հյուրանոցի տեսախցիկը, և եթե ինձ թույլտվություն տան, ինչպես նաև տան տեսաձայնագրությունը, կհրապարակեմ։ Ինչպես հասկանում եք, այդ ձայնագրությունները ես չունեմ և այդ ամենն իմացել եմ պոստֆակտում։ Ովքեր են այդ մարդիկ՝ դեսպանատան աշխատակիցնե՞ր, թե՞ տեղի ադրբեջանական համայնքի ակտիվիստներ, ես չգիտեմ։ Կարծում եմ՝ ում պետք է՝ կպարզի։

Ուրիշ ոչ մի ինֆորմացիա ես չունեմ։ Այն, ինչ հաջորդիվ կասեմ, իմ անձնական կանխատեսումներն են։ Այսպիսով, իմ կարծիքով, Ադրբեջանի ԱԱԾ-ն հասկանում է, որ իմ նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարելն անիմաստ է։ Ամենաքիչը 3 պետություն և մի քանի խոշոր հասարակական կազմակերպություններ լուրջ հետաքրքրված չեն, որպեսզի ես հայտնվեմ Բաքվում, և եթե հարցումը հայտնվի տվյալների բազայում, այդ մասին հաշված ժամերի ընթացքում ինձ տեղյակ կպահեն։ Ինչպես նաև ՄԻԵԴ-ում դատական գործ է ընթանում՝ Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում են սպանության փորձի համար, որը կտրուկ նվազեցնում է իմ արտահանձման հնարավորությունը, եթե նույնիսկ ինձ ինչ-որ տեղ ձերբակալեն։ Բացի այդ՝ ես անցած տարվա մարտին անձամբ եղել եմ Լիոնում գտնվող Ինտերպոլի գլխավոր գրասենյակում, և նրանք տեղյակ են իմ իրավիճակի մասին։

Ի՞նչ են մտածել ադրբեջանցիները։ Նրանք որոշել են աշխատել այլ աղբյուրի միջոցով՝ ներքին հարցումների գծով։ Այդ հարցումները չեն երևում Ինտերպոլի հարցումների բազայում։ Նրանք հասկանում են, որ ներքին հարցումները չեն երաշխավորում ո՛չ իմ ձերբակալությունը, ո՛չ հետագա արտահանձնումը։ Բայց նրանք հարցումներ կուղարկեն երկիրը երկրի հետևից՝ հույսով, որ եթե ես ինչ-որ պահի հայտնվեմ այնտեղ, որտեղ նրանք ունեն ազդեցություն և կոռուպցիոն կապեր, այդտեղ նրանք ինձ կա՛մ կձերբակալեն, կա՛մ կառևանգեն։

Ամփոփում

Լոնդոնում ինձ հարց տվեցին՝ «Ինչո՞ւ ես դու նրանց պետք։ Նրանք այնքան ռեսուրսներ են օգտագործում քեզ հետ պայքարում», և ես չգիտեի, թե ինչ պատասխանեմ, քանի որ Բաքվի համար բացարձակապես չեմ ներկայացնում ոչ մի վտանգ և հետաքրքրություն։ Ես ենթադրեցի, որ դա անձամբ Ալիևի հետաքրքրությամբ է պայմանավորված։ Նրանք ոչ մի բան չպատասխանեցին։

Առայժմ այսքանը».- գրել է Ալեքսանդր Լապշինը։