Մայրաքաղաքի մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն:

«Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, ամանորյա տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև առանձին օրերի՝ միջոցառումների անվտանգությունն ապահովելու նկատառումով մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն, մասնավորապես.

Հանրապետության հրապարակում դեպի մայր տոնածառ տանող վերգետնյա անցում տեղադրելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21։00-ից մինչև դեկտեմբերի 19-ի ժամը 08։00-ն կդադարեցվի Հանրապետության հրապարակից դեպի Վ. Սարգսյան փող. տանող շրջանաձև ճանապարհահատվածի և Վ. Սարգսյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակի շրջանաձև հատված տանող տրանսպորտային հոսքերի երթևեկությունը։

Տոնածառի լույսերը վառելու արարողության փորձերը և միջոցառումը կազմակերպելու նպատակով
ս.թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21։00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկությունը մինչև դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 05։00-ն և դեկտեմբերի 20-ին` ժամը 19։00-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ ժամը 24։00-ն։
Ս.թ. դեկտեմբերի 21–ին` ժամը 17:00-24:00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։

Դեկտեմբերի 31-ի համերգը կազմակերպելու նպատակով
ս.թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22։00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկը՝մինչև հունվարի 1-ը՝ ժամը 08։00-ն։
Ս.թ. դեկտեմբերի 31–ին` ժամը 17:00-ից մինչև հունվարի 1-ը՝ ժամը 06:00-ն կփակվեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։

Սուրբծննդյան համերգը կազմակերպելու նպատակով
2020թ. հունվարի 5-ին՝ ժամը 11:00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկությունը մինչև 24:00-ն»,- ասված է հաղորդագրությունում: