Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատվիրակությանը

Լուրեր

03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
Բոլորը

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատվիրակությանը՝ գլխավորությամբ թանգարանի ցուցահանդեսների գլխավոր համակարգող Ջեֆրի Քլոհայի:

«Սա պատվիրակության երկրորդ այցն էր Սուրբ Էջմիածին: Թանգարանը 2021 թվականին ծրագրում է կազմակերպել ցուցահանդես «Աստծո շունչը» խորագրի ներքո` նվիրված հայկական Աստվածաշնչին և հայոց եկեղեցական արվեստին:

Զրույցի ընթացքում հյուրերը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեցին ցուցահանդեսի կազմակերպական աշխատանքների ընթացքի և անհրաժեշտ ցուցանմուշների շուրջ ձեռք բերվող պայմանավորվածությունների վերաբերյալ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Սուրբ Գրքի թանգարանի նախաձեռնությունը, իր գնահատանքը հայտնեց կատարված նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ: Նորին Սրբությունը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատրաստակամությունը` զորակցելու նախագծի իրականացմանը և Սուրբ Էջմիածնում պահվող որոշ ձեռագիր ու տպագիր Աստվածաշնչերի և թանգարանային սրբազան արժեքների տրամադրմամբ հարստացնելու ցուցահանդեսը:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի բաժնի տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը»,- ասված է հաղորդագրությունում: