«Պատգամ». հոբելյանական հանդիսավոր երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին

Լուրեր

03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի «Պատգամ» հոբելյանական հանդիսավոր երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին։

«Երեկոյի ընթացքում հանդիսատեսին կմատուցվեն Սոս Սարգսյանի պատգամները, հատվածներ հայ ազգի համար թևավոր դարձած նրա բարոյախրատական աֆորիզմներից։ Կցուցադրվեն տեսաշարեր հանրությանն անհայտ նրա բազմաթիվ ներկայացումներից, ֆիլմերից, հեռուստաներկայացումներից։ Որոշ նյութեր հանրության դատին կներկայացվեն առաջին անգամ։

Ելույթ կունենան Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնների արտիստները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը և անհատ կատարողներ:

Սոս Սարգսյանը՝ որպես գրող. նրա «Կանչ» և «Ընդհատում» վիպակներից կընթերցվեն հատվածներ և կներկայացվեն դրվագներ` տարբեր թատրոնների արտիստների մասնակցությամբ:

Հոբելյանական հանդիսավոր երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 16-ին` ժամը 19։00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում»,- ասված է հաղորդագրությունում: