«ՀՅԴ ԳՄ-ից հրահանգել էին մասնակցել ԿԳՄՍ նախարարի դեմ ցույցերին»․ ՆԱՈւՄ լուծարված վարչության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
29.03.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
29.03.2026 | 13:15
Արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում․ Երևանի քաղաքապետարան
29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
Բոլորը

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության՝ ՆԱՈւՄ-ի ընկերային հավաքը նշանակվել էր նոյեմբերի 6-ին, բայց դրան նախորդել էին ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով այդ տարօրինակ ակցիաները, որոնց մասին մենք իմացանք համացանցից՝ նոյեմբերի 4-ի առավոտյան։ Նույն օրը երեկոյան մեզ փոխանցեցին ՀՅԴ Գերագույն մարմնի հրահանգը, որ պետք է մասնակցենք այդ ցույցերին, գնանք ակցիաներին ու ավելին՝ պետք է լինեին առաջամարտիկը։ Այս մասին այսօր՝ «ՆԱՈւՄ-ի ընկերներ» միավորման ասուլիսի ընթացքում նշեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության լուծարված վարչության նախագահ Ռուբեն Սողոյանը։

«Ուսանողական միության վարչությունն իրավունք է ունեցել մասնակցելու հոկտեմբերի 31-ի ժողովին և վերջում՝ վերջնական հրահանգի համաձայն, պետք է ժողովի նյութի և արդյունքների մասին տեղյակ պահեինք ուսանողական միության մնացած անձնակազմին։ Որպես իրազեկման միջոց ընտրվեց ընկերային հավաքը, որի ժամանակ վարչության անդամներից բացի, ուսանողական միության մեծամասնությունը ևս դեմ արտահայտվեց ակցիաներին մասնակցելուն։ Մենք որոշեցինք, որ չենք կատարում ՀՅԴ Գերագույն մարմնի որոշումը։ Այդ մասին զեկուցեցինք Գերագույն մարմնին, որից երկու շաբաթ անց լուծարվեց իմ գլխավորած վարչությունը, մենք մեկուսացվեցինք՝ հնարավորություն չունենալով մասնակցել կուսակցական կյանքին։ Մեզանից բացի, նույն ժամանակահատվածում, անհասկանալի պատճառով մեկուսացվեց ևս 7 ընկեր և մեր հանդեպ սկսեց մի արշավ, որը բնորոշվում էր տարաբնույթ պիտակավորումներով, մեր մասին ապատեղեկատվության տարածումով»,- ասաց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության լուծարված վարչության նախագահը։

Հիշեցնենք, նախորդ շաբաթ Դաշնակցությունն իր շարքերից հեռացրել էր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 3 անդամների, որոնք դեմ էին արտահայտվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին՝ պնդելով, որ երկխոսության միջոցով հնարավոր է հասնել բարձրացված խնդիրների լուծմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան