Ստեղծվեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ. աշխատավարձի բյուջեն 2 մլրդ 200 մլն դրամ է լինելու

Լուրեր

03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
Բոլորը

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում որոշվեց ստեղծել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 45 կողմ ձայնով որոշումն ընդունվեց:

Արտահերթ նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց համայնքային ոչ առևտրային կազմակերպության անհրաժեշտությունը՝ նշելով, որ վերջին տարիներին Երևանում կանաչապատման, խնամքի և ոռոգման աշխատանքներն իրականացվել են վարչական շրջանների աշխատակազմերի կողմից մրցույթ հայտարարված և մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից, սակայն կատարվող աշխատանքները եղել են ոչ արդյունավետ, երբեմն ոչ մասնագիտական և պրոֆեսիոնալ մոտեցմամբ, իսկ դրանց հսկողությունը և աշխատանքների ֆինանսական միջոցների գնահատումը իրականացվել են վարչական շրջանների ղեկավարների կողմից:

Ըստ փոխքաղաքապետի, ՀՈԱԿ-ի ստեղծումը թույլ կտա կենտրոնացնել կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարները հստակ տնօրինել դրանք: Նախագծի համաձայն, ՀՈԱԿ-ը կունենա տնկարանային տնտեսություն, անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային պարկ, լանդշաֆտային ճարտարապետական մոտեցումներ, ինչպես նաև կիրականացնի շրջակա միջավայրի պահպանության որոշ լուծումներ:

«Բյուջեով ՀՈԱԿ-ին կհատկացվի 3 մլրդ 400 մլն դրամ: 2 մլրդ 200 մլն դրամը լինելու է աշխատավարձը, այսինքն՝ աշխատողների աշխատավարձը մոտ 2.5 անգամ բարձրանալու է՝ համեմատած Երևանի վարչական շրջաններում կանաչապատում իրականացնող ՓԲԸ-ներում աշխատողների աշխատավարձերի»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ասաց, որ ՀՈԱԿ-ի հիմնադրմամբ սկսում են աղբի տեսակավորում իրականացնել, ինչը նաև բնապահպանական մեծ խնդիր կլուծի. «Մենք ինչ-որ պոպուլիստական քայլեր չենք անելու, որոնք միանգամից երևալու են, այլ սկսելու ենք պրոցեսներ, որոնց արդյունքը երևալու է 15-20 տարի հետո»:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, սակայն, դեմ արտահայտվեց որոշման նախագծին՝ նշելով, որ պետությունը վատ կառավարիչ է. «ԽՍՀՄ փլուզումից հետո պետությունները որոշեցին ազատականացնել տնտեսությունները, որովհետև մի բան եթե չունի մրցակցություն, ուշ թե շուտ հայտնվելու է կոլապսի առջև: Պետությունը վատ կառավարիչ է, հատկապես՝ ոչ մրցակցային շուկայում, դա ակնհայտ է: Իշխանությունները հայտարարում են՝ դուրս ենք «իզմ»-երից, բայց դուք «իզմ»-երից դուրս չեք: Այս ամենը լավ էլ «իզմ»-երի մեջ տեղավորվում է, և այն կոչվում է սոցիալիզմ: Դուք գնում եք պլանային տնտեսության ճանապարհով, երբ որոշում եք, որ ամեն ինչ պետք է իրականացնի համայնքը: Սխալ ճանապարհով ենք գնում, ուշ թե շուտ, կանգնելու ենք խնդրի առաջ»:

Նարեկ Կիրակոսյան