«Կարող են օրենքով տեղեկություն ստանալ բեզոարյան այծի գտնվելու վայրի մասին ու գնալ որսի». Դավիթ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ի՞նչ կլինի, եթե որևէ մեկը դիմի Շրջակա միջավայրի նախարարություն և Տեղեկատվության ազատության մասին օրենքով պահանջի տեղեկություն՝ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների բնակության վայրերի մասին և, օրինակ, այդ տարածքներոմ ապօրինի որս իրականացնի։ Այս մասին այսօր՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխություն՝ առանց տեղեկատվության ազատության. քաղհասարակությունը մտահոգ է» թեմայով քննարկման ընթացքում նշեց Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը:

«Մեծագույն խնդիրն այստեղ այն է, որ այս քննարկումը միանգամից հանրային հարթակ է տեղափոխվել։ Օրենքի փոփոխության հետ կապված Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկում անցկացնելու հետ կապված որևէ դիմում հասարակական սեկտորի կողմից չի եղել։ Վստահ եմ, որ Շրջակա միջավայրի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպումներով հնարավոր էր շտկումներ անել օրենքի նախագծի մեջ։ Բայց նման հանդիպման առաջարկ չի եղել։ Այս հարցը միանգամից հանրային դաշտ տեղափոխելու մեջ ես, անկեղծ ասած, այլ միտում եմ տեսնում»,- ասաց Շրջակա միջավայրի նախարարի խոսնակը։

Նշենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ առաջարկելով օրենքում սահմանել «բնապահպանական տեղեկատվություն» եզրույթը և բնապահպանական տեղեկության տրամադրման մերժման հիմքերը: Մասնավորապես, առաջարկվում է օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Տեղեկատվություն տնօրինողը կարող է մերժել բնապահպանական տեղեկության տրամադրումը, եթե այն վերաբերում է բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան