91 միլիարդի հարկային մուտքերի աճ, այդ թվում և ծխախոտի վաճառքից

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019 թ. առաջին ինն ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային մուտքերը կազմել են 1 079 միլիարդ դրամ, այսինքն` գերակատարվել է ընթացիկ ժամանակահատվածի ճշտված պլանը՝ 1․7%-ով։ Հարկային մուտքերի 71%-ը ապահովել են խոշոր 1000 հարկատուները։ Պետական եամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թ. առաջին ինն ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուների կողմից հավաքագրված հարկային մուտքերը, որի գումարը կազմել է 765 միլիարդ դրամ, որից 607 միլիարդը հավաքագրվել է հարկային մարմնի կողմից, իսկ 157 միլիարդը՝ մաքսային մարմնի կողմից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2019 թ.-ին հարկային մուտքերն ավելացել են 91 միլիարդ դրամով կամ գրեթե 14%, ընդ որում՝ հարկային եկամուտներն ավելացել են 17%-ով, իսկ մաքսային եկամուտները՝ 1%-ով։

Հարկային մուտքերի գերակշիռ մասը հավաքագրվել է ԱԱՀ-ի միջոցով՝ 41%, իսկ մնացած մասը եկամտային հարկի (20%), շահութահարկի (18%), ակցիզային հարկի (9%) և այլ հարկերի, տուրքերի միջոցով (12%)։

Առաջին 10 խոշոր հարկատուների ցանկը գրեթե չի փոխվել, և 2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրվել է մոտ 190 միլիարդ դրամ (1000 խոշոր հարկատուների կողմից հավաքագրված հարկային մուտքերի մեկ քառորդ մասը)։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պահպանում է իր առաջատար դիրքը խոշոր հարկատուների ցանկում թե՛ նախորդ տարվա, և թե՛ այս տարվա 9 ամիսների կտրվածքով։ Առհասարակ 2016 թ.-ից ի վեր կոմբինատից հարկային մուտքերը տարեց տարի ավելացել են և 2019 թ. 9 ամիսներին կազմել են 41 միլիարդ դրամ։

2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ցանկում ընդգրկված ընկերությունների գերակշիռ մասի հարկային մուտքերն ավելացել են։ 10 խոշոր հարկատուների ցանկում ավելացել է Ֆլեշ ՍՊԸ-ն՝ 11 միլիարդ դրամ մուտքերով, նախկին 9 միլիարդ դրամի փոխարեն։

Վառելիքի վաճառքով զբաղվող ընկերություններից ստացված հարկային մուտքերը 2019 թ. առաջին ինն ամիսների ընթացքում կազմել են 53 միլիարդ դրամ, որից գազամատակարարման ոլորտն ապահովել է 27 միլիարդ դրամ։ Ոլորտի խոշոր հարկատու ընկերությունները ներկայացված են գծապատկերում։

Ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող ընկերություններից ստացված հարկային մուտքերն ունեն զգալի կշիռ և կազմում են 54 միլիարդ դրամ։ Նշված ոլորտի խոշոր հարկատու են հանդիսանում՝ Գրանդ Տոբակ ՍՊԸ՝ 28 միլիարդ դրամ, Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ ՍՊԸ՝ 13միլիարդ դրամ, Ֆիլիպ Մորիս ՍՊԸ՝ 5 միլիարդ դրամ և այլն։ Նշված ընկերությունների հարկային վճարների դինամիկան ներկայացված է ստորև։

Ընդհանուր առմամբ, գրաֆիկից նկատելի է դառնում, որ տարեց տարի նշված գրեթե բոլոր ընկերությունների կողմից հարկային վճարներն ունեցել են աճման դինամիկա։

Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին, որը միտված է ծխախոտի օգտագործման սահմանափակմանը։

Որոշ ընկերությունների հարկային վճարները պետական բյուջե նվազել են։ Այսպես օրինակ՝ 2019 թ.-ի 9 ամսվա 10 խոշոր հարկատուների ցանկից դուրս է մղվել «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը, որի հարկային մուտքերը նախկինում կազմել են 14 միլիարդ դրամ, իսկ այժմ 7 անգամ նվազ՝ 1․9 միլիարդ։ 2017-2019 թթ. առաջին ինն ամիսների կտրվածքով ընկերության հարկային մուտքերի պատկերը բերված է ստորև գծապատկերում։

Թեպետ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ հարկային մուտքերը նվազել են, փոխարենն ավելացել են «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի հարկային մուտքերը և եթե 2018 թ. 9 ամիսներին կազմում էին 0․6 միլիարդ դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4․6 միլիարդ դրամ, որի 87%-ը մաքսային մարմնի կողմից հավաքագրված միջոցներն են։ Այսինքն` 2 ընկերություններն էլ գործում են ներմուծման ոլորտում։

Աստղիկ Ավչյան