ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ամփոփում է 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը

Լուրեր

23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
Բոլորը

ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում շարունակվող կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի համատեքստում այս տարվա նախորդ 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք, որից 4-ը՝ ուսումնական հաստատություններում, 18-ը՝ ՏԻՄ մարմիններում: 21-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 1 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ գործուն զղջալու հիմքով՝ պատճառված վնասը վերականգնելու արդյունքում: Բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերը կատարվել են նախորդ տարիներին, որոնցով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 25.2մլն ՀՀ դրամ, վերականգնվել՝ 11.2մլն դրամը: Մնացած մասով կիրառվել են ներգործության միջոցներ:

Պետական շահերի պաշտպանության ոլորտում շեշտադրվել է մարզի տարածքում գործող հանքարդյունաբերող 35 ընկերությունների՝ շրջակա միջավայրի պահպանության վճարների գծով պարտավորությունների չկատարման խնդիրը: Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում այդ պարտավորությունը չկատարած ընկերությունները վերականգնել են 4.6 մլն ՀՀ դրամ:

Ուսումնասիրվել է նաև մարզի տարածքում բնապահպանության, ոռոգման ջրերի մատակարարման բնագավառներում օրենսդրության պահանջների պահպանման վիճակը: Վերջինիս արդյունքում, օրինակ, «Թալին» ՋՕԸ պատասխանատու անձի կողմից 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բաշխված ջրի կորուստը հավելագրելու միջոցով, առերևույթ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի, մոտ 72մլն ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով մարզի դատախազի տեղակալի կողմից հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննություն կատարելու:

Մարզի դատախազության ուշադրության կենտրոնում է ընտանեկան բռնության դեմ պայքարում դատախազական լիազորությունների պատշաճ գործադրումը: 2019թ. ընտանիքում արձանագրված բռնության դեպքերի գրանցման և ընթացքի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից կատարվել են ենթադրյալ բռնությունից տուժած անձանց ընդունելություններ: Դրանց արդյունքում 2 դեպքով պարզվել է տուժողի՝ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքը, և բողոքի բացակայության պայմաններում դատախազները, օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով վերապահված իրենց լիազորություններից, հարուցել են քրեական գործեր:

Մարզի տարածքում նախորդ տարվա համեմատ նվազել են ավազակային հարձակման դեպքերը, ակտիվ պայքար է մղվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Նկատի ունենալով, որ մարզի տարածքում է տեղակայված ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը, ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում 2019թ. 11 ամիսներին ՔԿՀ տարածք թմրամիջոցների ապօրինի իրացման վերաբերյալ հարուցվել է 6 քրեական գործ՝ նախորդ տարվա 1-ի դիմաց:

Մարզի դատախազության համար առավել մտահոգիչ են մնում բնակարանային գողությունները և անասնագողությունները: Բնակարանային գողությունների գերակշիռ մասը կատարվել է չբնակեցված բնակարաններից, ամառանոցներից: Թեև այս գողությունների բացահայտման տոկոսային ցուցանիշը որոշակիորեն աճել է, սակայն արդյունավետությանը խոչընդոտող հիմնական գործոններից է մնում հանցագործության գերակշիռ մասի վերաբերյալ տեղեկությունը ոստիկանությանը, հենց չբնակեցվածության պատճառով, տևական ուշացումով փոխանցելու հանգամանքը:

Այս ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի՝ դատախազության տարածքային ստորաբաժանումնբերին տված հանձնարարականի հիման վրա, մարզի դատախազը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն, ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետին տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Մարզի դատախազի կողմից Արագածոտնի մարզպետին ներկայացված միջնորդագրի հիման վրա խնդիրը քննարկվել է նաև համայնքների ղեկավարների մասնակցուիթյան անցկացված մարզխորհրդի ընդլայնված նիստում, համայնքի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նախականխիչ աշխատանքներում աջակցել մարզային իրավապահ մարմիններին:

Մտահոգիչ է մնում նաև ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի աճը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերն աճել են 18-ով կամ  մոտ 33 տոկոսով, որոնց հետևանքով մահվան ելքով դեպքերն ավելացել են 2-ով կամ 14 տոկոսով /16-14/: ՃՏՊ-ների գրեթե կեսը տեղի է ունեցել մարզի տարածքում իրականացվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության հատվածներում՝ 29 դեպք՝ որոնց հետևանքով մահացել է 6, վնասվածքներ ստացել 61 անձ։ Մարզի դատախազության կողմից համապատասխան միջնորդագիր է ներկայացվել ՃՈ մարզային ստորաբաժանման հրամանատարին ՃՏՊ-ների կրկնվող տեղանքներում ծառայությունն ուժեղացնելու, ճանապարհաշինարարական հատվածները երթևեկության կանոնները սահմանող նշաններով կահավորելու նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: