ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Լուրեր

03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ապարան-Թալին ավտոճանապարհը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում ձյուն է տեղում: Կոտայքի մարզի Աբովյան և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն