Սևանա լճում ձկնային պաշարների նվազում կա․ Բարդուխ Գաբրիելյան

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Այս տարի, նախորդ տարիների համեմատ, Սևանա լճում ձկնային պաշարների նվազում կա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆ. Բարդուխ Գաբրիելյանը:

«Վերջին 4 տարվա ընթացքում մենք ունեինք սիգի պաշարների բարձրացում, բայց կարող էին ավելի լավ արդյունքներ լինել, եթե պատշաճ պահպանություն լիներ հատկապես ձվադրման ժամանակահատվածում։ Ոչ մի պահպանություն գոյություն չունի, ամենուրեք վաճառվում է սիգը և ձկնկիթը։ Մենք նախաձվադրային վտառը, եթե չպահպանենք, պարզ է, որ չենք ունենա ձուկ, որին անհրաժեշտ է պահպանել։ Իսկ նախարարությունը գնում է քայլի, որ բուն ձվադրող հատվածը միայն պահպանի։ Մենք առաջարկել էինք, որ այդ պահպանությունը, գոնե, սկսվեր դեկտեմբերի 1-ից, բայց, ցավոք սրտի, դա տեղի չունեցավ, և հիմա ձվադրող սիգի վտառի անխնա որս է իրականացվում»,- նշեց Բարդուխ Գաբրիելյանը։

Նա նկատեց, որ մյուս մեր կարևորագույն կենսառեսուրսը, որն արդյունագործական մեծ նշանակություն ուներ, խեցգետինն է։

«Երկար տարիներ մենք պնդել ենք, որ եթե անկառավարելի որս կատարվի, ապա մենք կունենանք նույն վիճակը, ինչ որ ունենք մեր արժեքավոր ձկնատեսակների դեպքում։ Այսօր մենք կանգնած ենք փաստի առաջ, որ Սևանա լճում ունենք խեցգետնի խզված պաշար»,- նշեց նա։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ իրենք նախարարությանը պետք է առաջարկեն, որ այս տարի խեցգետնի որսի վրա արգելք դրվի։