Նիկոլ Փաշինյանը փնտրում է մեղավորներ․ ո՞վ է դիմադրում հեղափոխությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թավշյա հեղափոխությունից և վարչապետի պաշտոնում իշխանավարումից մեկուկես տարի անց Նիկոլ Փաշինյանը չափազանց կոշտ գնահատականներ է հնչեցնում պետական կառավարման համակարգի վերաբերյալ՝ մեղադրելով հեղափոխությանը դիմադրելու համար:

«Էս տարվա տնտեսական բոլոր ցուցանիշները և ընդհանրապես ամեն ինչը՝ արվում ա ի հեճուկս պետական կառավարման համակարգի, ինչ հաջողություն և ձեռքբերում մենք էսօր ունենք ի հեճուկս կառավարման համակարգի։ Վարչապետի աշխատասենյակում գիտե՞ք ինչ խոսակցություններ են տեղի ունեցել՝ այ ցավդ տանեմ, էդ ատկատները որ փակում եք, դրա արդյունքում կոլափս ենք ունենալու։ Կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Իրավապահ համակարգին պետք ա ժամանակ առ ժամանակ ասես՝ բա ի՞նչ եղավ։ Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում ա, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ»,- ասել է վարչապետը։

Դիմադրության ու սաբոտաժի մասին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է, ասում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, բայց, ըստ նրա, հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած ուժը ոչ թե դիմադրությունը ջարդելու, այլ՝ համակարգը կառավարելու խնդիր պիտի իր առաջ դնի։ Հեղափոխությանը դիմադրություն ցույց տալու որպես առաջին գործոն նշում է քաղաքականը․ «Գուցե կան մարդիկ, որոնք շարունակելով մնալ համակարգում, այդուհանդերձ, չեն ընդունում նոր իշխանությանը, նոր փոփոխությունը և փորձում են մանր սաբոտաժային դրսևորումներ անել, բայց և չեմ կարծում, որ այս երևույթը կարող է մեծ և ազդեցիկ լինել»։

«Հեղափոխությանը դիմադրելու երկրորդ գործոնը մոտիվացիոն է, որը համակարգում առաջացել է կոռուպցիան մերժելու իշխանության իջեցրած պատվերից»,- կարծում է Բադալյանը։ Չկան կոռուպցիոն գումարներ, հետևաբար՝ կա բնական դիմադրություն հեղափոխությանը։

«Ամբողջ համակարգը աշխատել է էդ շարժիչով, հիմա հեղափոխությունից հետո փոխվում է տրամաբանությունը, կոռուպցիան դուրս է բերվում որպես շարժիչ և այստեղ առաջանում է մոտիվացիոն ճգնաժամ, խնդիր մտածողության, ընկալումների սահմանում, առավել ևս, որ պետական համակարգում նախաձեռնողականությունը, որպես խրախուսելի վարքագիծ, չի եղել նախկինում։ Հեղափոխության տեմպի, դինամիկայի, պահանջների, սպասումների ֆոնին էս երևույթը է՛լ ավելի անարդյունավետությամբ դրսևորումներ է ստանում և ստանում դիմադրության բնույթ»։

Կառավարման համակարգից դժգոհ է ոչ միայն Փաշինյանը, այլև, ըստ որոշ հարցումների, քաղաքացիների մի ստվար զանգված։ Մասնավորապես՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն՝ հարցվածների 27%-ը այս իշխանության ամենամեծ ձախողումը համարում է վատ կառավարումը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ կառուպցիայի դեմ պայքարը արձանագրում է ֆիասկո՝ լիակատար ձախողում, որի պատճառը ոչ թե պետական կառավարման համակարգի դիմադրությունն է, այլ՝ Նիկոլ Փաշինյանի ընտրած ռազմավարությունը․ «Ի սկզբանե նրանք որոշեցին, որ չպետք է քաղաքա-իրավական գնահատական տալ նախորդ քրեական ռեժիմին և դրանով զրկեցին կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական հենարանից, բացի դրանից, իրենք չարեցին լյուստրացիա, քրեական ռեժիմի իշխանապաշտպան մարմիններին քաղաքական մանիպուլյացիայի առումով հանրային տիրույթում ենթարկեցին փոփոխության, բայց դրանք չփոխվեցին և նրանցից ոչ մեկ չզղջաց, որ սպասարկում էր քրեական ռեժիմին»։

Կոռուպցիայի մեջ թաթախված հին համակարգի ներկայացուցիչները մինչ օրս մեծ ազդեցություն ունեն պետական կառավարման համակարգի վրա, ասում է Ղուկասյանը՝ ահա և դիմադրության կարևոր օջախ։

«Նոր կառավարության 50%-ը հին համակարգի ներկայացուցիչներն են և ասել, որ սա պատահականություն է․․․ սա 50-50-ի ավանդույթի իրագործումն է։ Նիկոլ Փաշինյանը չէր ընտրել քաղաքական այն ուղին, որը կնշանակեր կոռուպցիայի դեմ պայքարի իրական գործընթաց և ընտրվեց իմիտացիայի ճանապարհը։ Էսօր քաղաքացիները հոգնել են։ Հայտարարեցին՝ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանք կա, բայց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չբարձրացավ դրանից։ Գնացքը գնաց, արդեն ոչ մեկ չի հավատում Նիկոլ Փաշինյանի պահվածքին, որ ինքը մտադիր է մեր երկրում փոխել իրավիճակը, իսպառ վերացնել կոռուպցիան, նախկին ռեժիմի կոռուպցիոն գործողությունները բացահայտել»։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ կազմակերպված հանցավոր համագործակցության դեմ պետք է քրեական գործ հարուցվեր, համակարգված կոռուպցիայի հեղինակները պետք է կանգնեին դատարանի առաջ, ինչը տեղի չունեցավ և այսօր վարչապետը քաղում է պտուղները։ Անդրիաս Ղուկասյանը նշում է․ «Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղավոր գտնել և որպես մեղավոր հանրությանը ներկայացնում է պետական համակարգը, բյուրոկրատիան և ասում է՝ ինքն է մեղավոր։ Կոռուպցիայի դեմ պայքարը վերածվեց քաղաքական նպատակներով մանիպուլյացիաների, և դաշտ են նետվում տեղեկություններ, որ քրեական գործ հարուցվեց, հետագայում ամեն ինչը առկախված մնում է և այսօր կունենայինք արդյունք»։

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ վարչապետի երեկվա խիստ և կտրուկ հայտարարությունից հետո այսօր իրավապահները խուզարկել են նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից Ռուբեն Հայրապետյանի տունը։ Թե ինչ գործի շրջանակում էր գործողությունը և իրավապահներն ինչ են հայտնաբերել, կհայտարարվի առաջիկայում։

Ռոբերտ Անանյան