Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավարին

Լուրեր

06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավար Նաթան Պորտերին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Յուլյա Ուստյուգովան:

«Շնորհավորելով Նաթան Պորտերին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը կարևորել է ԱՄՀ հետ գործընկերությունը և ՀՀ կառավարության տնտեսական օրակարգին ԱՄՀ շարունակական օժանդակությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ընթացիկ տնտեսական իրավիճակին և նշել, որ այս տարի կանխատեսվում է ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ, ինչը լավատեսական նախադրյալներ է ստեղծում՝ հաջորդ տարի էլ ավելի բարձր ցուցանիշ արձանագրելու և հավակնոտ ծրագրեր կյանքի կոչելու համար: Տարբեր ուղղություններով՝ ինստիտուցիոնալ, կապիտալ ներդրումների, պետական գնումների բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԱՄՀ հետ գործակցությունը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարը նշել է, որ Հայաստանի և ԱՄՀ միջև ձևավորվել է ամուր, փոխշահավետ գործակցություն, և ինքը պատրաստ է ջանքեր ներդնել՝ այն էլ ավելի սերտացնելու ու խորացնելու համար: Նաթան Պորտերը ողջունել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և ընդգծել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը՝ տնտեսության զարգացման օրակարգի կյանքի կոչման գործում:

Վարչապետը և ԱՄՆ հայաստանյան առաքելության ղեկավարը մտքեր են փոխանակել գործընկերության օրակարգի, համատեղ ծրագրերի, ինչպես նաև կրթական ոլորտի բարեփոխումների, կարողությունների զարգացման հնարավորությունների և անելիքների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: