Մտել էր թոշակառուների բնակարան ու 1միլիոն դրամից ավելի փող գողացել․Արաբկիրի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ օգնություն բաժանելու պատրվակով մտել 95-ամյա մի թոշակառուի բնակարան ու գողացել 900․000 դրամ։ Բացի այդ թոշակառուին է տվել 13 հազար ռուբլի հուշանվեր թղթադրամ՝ փոխարենը վերցնելով 40 հազար դրամ։

«Բաժնում նույնաբովանդակ ահազանգեր ստացվեցին նաև նոյեմբերի 23-ին և դեկտեմբերի 4-ին։ Առաջին դեպքում գողացել էր 300 հազար դրամ և 200 դոլար, իսկ երկրորդ դեպքում՝ 110 հազար դրամ ու 11 հազար ռուբլի։ Տուժողները դարձյալ միայնակ բնակվող թոշակառուներ էին։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ երեք դեպքում էլ գողությունները կատարել է նույն անձը։ 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքերի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: