Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության 6 աշխատակիցների

Լուրեր

06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Բոլորը

ՀՀ  դատախազությունից տեղեկացնում են, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի     1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 4-ին որոշումներ են կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու և մեկ վարույթում միացնելու մասին։

 

«Հիշյալ քրեական գործով հետագա նախաքննությունը 2019թ. դեկտեմբերի 7-ից շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

 

Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումքով ստեղծվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչները:

 

Կատարված նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային բաժնի աշխատակիցները անձնական այլ և շահադիտական շահագրգռվածությունից  ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Բացի այդ, ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ սահմանված մաքսավճարները վճարելուց խուսափելու նպատակով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք ստացել են կաշառք:

 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի պետ Տ. Հ.-ին, նույն բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ Ա. Ա.-ին, Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Վ. Շ.-ին, 4-րդ բաժանմունքի պետ Տ. Ս.-ին, 3-րդ բաժանմունքի պետ Է. Ֆ.-ին մեղադրանքներ են առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու համար, իսկ 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ Գ. Փ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու համար:

 

Միևնույն ժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան Գ. Փ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

 

Նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև 2 քաղաքացիների, որոնցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 

Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվել հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավորությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի կարգով դադարեցնելու ուղղությամբ։

 

Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում շարունակվում է քրեական գործի նախաքննությունը՝ դրա լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: