Ոչինչ, այս տարի էլ Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք. Գագիկ Սուրենյան

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ դեկտեմբերի 14-ից հետո բարձր ջերմային ֆոն է սպասվում:

«Եվրոպական երկրների գրեթե բոլոր օդերևութաբանական ծառայությունները հրապարակում են առաջիկա օրերին ողջ Եվրոպայում սպասվող անոմալ տաքերի մասին։ Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը սկսած դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել դեպի հյուսիս։ Այն իր ազդեցության գոտում է վերցնում ամբողջ Եվրոպան հասնելով մինչև Սկանդինավյան երկրներ, Ռուսաստանի եվրոպական մասը, Փոքր Ասիան, Մերձավոր Արևելքը և ՀՀ տարածքը։

Արդեն նշել ենք, որ դեկտեմբերի 14-17-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է աստիճանաբար ջերմաստիճանի բարձրացում , այսօրվա համեմատ մոտ 5-7 աստիճանով։ Դեկտեմբերի 14-ից հետո հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մազրերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»,- գրել է նա, ապա հավելել. «Ոչինչ, այս տարի էլ Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք»