Միանում ենք շնորհավորանքներին, բայց, ափսոս, վերջին նիստը չէ․ Արարատ Միրզոյանը՝ Էդմոն Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդես եկավ ելույթով և շնորհավորեց բոլորի գալիք Նոր տարին։

«Առիթից օգտվելով, քանի որ վերջին նիստն է և վերջին հնարավորությունն է այս տարվա, ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով։ Իրապես բուռն քաղաքական տարի ենք ունեցել, խորհրդարանն այլևս մեկ տարեկան է և կարծում եմ՝ բոլորս մեզ վրա զգում ենք, թե ինչ բարձր պատասխանատվություն կա մեր ուսերի վրա դրված, թե ինչ սպասելիքներ և ակնկալիքներ կան ՀՀ քաղաքացիների կողմից այս լեգիտիմ Ազգային ժողովի կողմից սպասված։ Մեր բոլոր քաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ մեր բոլոր քննարկումները, բանավեճերը միտված են եղել և ապագայում էլ միտված են լինելու ՀՀ-ն զարգացնելուն, մեր տնտեսությունը հզորացնելուն և հզոր տնտեսության վրա հզոր բանակին հենվելու հնարավորություն տալու և իրապես երկիրն առաջ տանելու առումով։ Վերջում ուզում եմ շնորհավորել ՀՀ պետական սահմաններում, Արցախի Հանրապետության պետական սահմաններում կանգնած զինվորներին, նրանց ընտանիքներին, Զինված ուժերի սպաներին, գեներալներին, բոլոր հրամանատարներին և խաղաղ Ամանոր, նրանք բոլորն այնտեղ կանգնած են լինելու, իսկ մենք բոլորս նշելու ենք Ամանորը»,- ասաց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ բոլորով միանում են այս ելույթին, բայց, ափսոս իհարկե, որ սա վերջին նիստը չէ։

Մանրամասները տեսանյութում։