Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:

«Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի անդամներին և բանաձևը հեղինակած սենատորներին, ովքեր իրենց արդարամիտ կեցվածքը դրսևորեցին ի նպաստ հայ ժողովրդի ու ի շահ Հայոց Ցեղասպանության ծանր հետևանքների հաղթահարման` բացելով մեր պահանջատիրության պատմական նոր էջը։

Մենք ողջունում ենք նաև ազգային բոլոր մեր հաստատությունների և նվիրյալ անհատների տասնամյակների ազգանվեր աշխատանքը Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ու քաջալերում նրանց այս պատասխանատու հանձնառությունը: Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին։

Մեր աղոթքն է, որ Աստված խաղաղության մեջ պահի համայն մարդկության կյանքը` զերծ Հայոց Ցեղսպանության նման ողբերգություններից ու արհավիրքներից` հանուն բոլոր ժողովուրդների հաշտ ու համերաշխ ապագայի», – նշել է Վեհափառ Հայրապետը: