Կայացել է Թումանյանի երեք ժողովածուների վրացերեն թարգմանված գրքերի շնորհանդեսը

Լուրեր

03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
Բոլորը

Մեծն լոռեցու 150-ամյակի հետ կապված Վիրահայոց թեմի միջոցառումների շարքը համալրվեց Թումանյանի երեք ժողովածուների վրացերեն թարգմանված գրքերի շնորհանդեսով, որը կայացավ Վրաստանի մշակույթի նախարարությունում՝ Վիրահայոց թեմի և նախարարության, ինչպես նաև Վրաստանի գրողների միության նախաձեռնությամբ. գրում է aliq.ge-ն:

Հայ-վրացական գրական կամուրջ դարձած Թումանյանի երկերը հնչեցին հայերեն, վրացերեն լեզուներով, ազգերի բարեկամության խոսքեր հնչեցին երկու երկրները ներկայացնող հյուրերի կողմից, բազմիցս կարևորվեց ամենայն հայոց բանաստեղծի սկսած գործը շարունակելու և հայ-վրացական կապերն ամուր պահելու գաղափարը:

Երևանում գործող Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ հատուկ արտադրված 150 ոսկե մեդալներից երեքը շնորհեց բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարին, Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանին և Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլիին:

Հատկանշական է նաև, որ Վիրահայոց թեմը ևս այս կապակցությամբ ստեղծված 10 մեդալներից 10-րդը շնորհեց վիրահայոց թեմի առաջնորդի տեղապահ Տեր Կիրակոս Վարդապետ Դավթյանին:

Միջոցառմանը կից ներկայացվեց նաև Թումանյանի կյանքն արտացոլող բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը՝ կազմակերպված «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի կողմից: Այս լուսանկարները Հայաստանում ցուցադրվել են Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ նախաձեռնված գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ, իսկ Թբիլիսիում՝ առաջին անգամ: Սա նաև խորհրդանշական բնույթ էր կրում, հաշվի առնելով, որ Թբիլիսիում գործող Թումանյանի տունը բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի ու Վրաստանի գրողների միության նախագահի հետ մեկտեղ՝ Վիրահայոց թեմին է վերադարձվել նաև Արամ Անանյանի հոր՝ այն ժամանակվա ՀՀ գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի կողմից: