ԱՄՀ-ի փորձագետները ներկայացրել են հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների գնահատման մեթոդաբանությունը

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետների, ինչպես նաև ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հանրային ներդրումների առաջնահերությունների գնահատում» սեմինար-քննարկում:

«Ավագ Ավանեսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին` հանդիպմանը մասնակցելու և հանրային ներդրումային ծրագրերի գնահատման միջազգային փորձը փոխանցելու համար:

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները ներկայացրել են հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների գնահատման մեթոդաբանությունը, պատասխանել մասնակիցների հարցերին:

Սեմինարի ընթացքում ԱՄՀ կողմից նախապատրաստված գնահատված ծրագրերի  օրինակների հիման վրա մասնակիցները` բաժանվելով աշխատանքային փոքր խմբերի, իրականացրել են ծրագրերի բաշխում ըստ առաջնահերթությունների և ներկայացրել արդյունքները:

ԱՄՀ փորձագետների հետ հարց ու պատասխանի արդյունքում վեր են հանվել հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների որոշման կարևոր սկզբունքները: Քննարկման ժամանակ մասնակիցների հարցերին պատասխանել է նաև փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Հանդիպման ավարտին փոխնախարարը, նաև շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ԱՄՀ մասնագետներին՝ նման ձևաչափով սեմինար-քննարկում կազմակերպելու համար: Իրենց հերթին շնորհակալություն հայտնելով բոլորին սեմինարին ակտիվ մասնակցության համար՝ ԱՄՀ ներկայացուցիչները գոհունակությամբ փաստել են, որ լավ բովանդկային քննարկում ստացվեց»,- ասված է հաղորդագրությունում: