ԱԱԾ-ն ծառայել է իշխանություններին. չեմ բացառում՝ ընդդիմադիրների դեմ կային կոմպրոմատի պապկաներ. ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 17:49
ՖԻՖԱ-ն հաստատել է 5 նոր կանոնները ֆուտբոլում
27.03.2026 | 17:48
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.03.2026 | 17:45
ԱՄՆ-ից 300 մլն դոլարի ներդրում Հայաստանում․ մեկնարկում է Firebird-ի տվյալների կենտրոնի ծրագիրը
27.03.2026 | 17:40
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանին հարվածները «կուժեղանան և կընդլայնվեն»
27.03.2026 | 17:32
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Միքայել Մարգարյանի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
27.03.2026 | 17:24
Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է
27.03.2026 | 17:15
Պապիկյանը Փարիզում «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավարի հետ է հանդիպել․ պայմանագիր է ստորագրվել
27.03.2026 | 17:11
ՄԱԿ-ը պահանջում է ավարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի դպրոցի ենթադրյալ հրթիռակոծության հետաքննությունը
27.03.2026 | 17:01
Բազմամիլիարդանոց սխեմաներ ՀԷՑ-ում․ Սամվել Կարապետյանի գործը հասել է դատարան
27.03.2026 | 16:56
Պրահայում Ռուսական տունը Մոլոտովի կոկտեյլներով հարձակման է ենթարկվել
27.03.2026 | 16:48
Նաև սահմանազատման գործընթացի համար. Արայիկ Հարությունյանը` գազատարը տեղափոխելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 16:39
Իրանն արգելում է «թշնամու» հետ կապված նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցում․ երեք նավ հետ է վերադարձվել
27.03.2026 | 16:32
Ո՛չ աղբի փող է տալիս, ո՛չ հաշվետվություն ներկայացնում. ԿԿՀ-ն կրկին տուգանեց Արամ Հարությունյանին
27.03.2026 | 16:29
Ռոնալդուն վերադարձել է «Ալ Նասր»
27.03.2026 | 16:20
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԻ նախարար, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի հետ

Պետական վերահսկողական ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունում ավարտել է ուսումնասիրությունները և որևէ խախտում չի բացահայտվել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Մամուլը գրում էր, որ նախարարը իր ազգականներին աշխատանքի է տեղավորում ԱԻՆ-ում, որից հետո Ֆելիքս Ցոլակյանն անձամբ էր դիմել վարչապետին, որ ՊՎԾ-ն ստուգումներ իրականացնի. «Գրել են, եկել տեսել են, որ այդպիսի բան չկա: Գրել էին, որ իմ տեղակալը իմ քրոջ որդին է: Ես էլ կատակով ասացի, որ այնքան քրոջ որդի ունեմ, որ լրացուցիչ քրոջ որդու կարիք չունեմ»:

-Պարոն Ցոլակյան, նախկին իշխանության օրոք կայի՞ն արգելված կառույցներ, պաշտոնյաներ, որոնց շրջանում վերահսկողական ծառայությունն իրավունք չուներ ստուգումներ անել:

-Ես չեմ հիշում նման բան: Չեմ հիշում, որ ես որևէ տեղ ստուգելու նախաձեռնություն ներկայացնեմ և արգելեն, որ ստուգեմ:

-Դուք, երբ ԱԱԾ տնօրենի տեղակալ եք եղել, այդ ժամանակահատվածում, ըստ ՀՔԾ-ի, կա կասկած, որ յուրացվել է կես միլիարդ դրամ, որի շրջանակներում էլ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: Ինչո՞ւ ԱԱԾ-ն այդ ժամանակահատվածում չի բացահայտել նմանատիպ գործարքները:

-Ես ԱԱԾ-ում եղել եմ, բայց ԱԱԾ բոլոր աշխատակիցները չէ, որ ամեն ինչից տեղյակ են եղել:

-Տնօրենի տեղակալն եք եղել:

-Տեղակալներից յուրաքանչյուրն ունի իր գործառույթները: Իմ ուղղությունը օպերատիվ աշխատանքի հետ կապ չի ունեցել: Իմ համակարգման տակ եղել են բժշկական, ֆինանսական և տնտեսական ծառայությունները:

-Ըստ Ձեզ ինչո՞ւ այդ ընթացքում չբացահայտվեց Սերժ Սարգսյանին վերագրվող մեղադրանքը:

-Այն ժամանակ էլ են մեղադրանքներ եղել, ով է ասում չի եղել, բայց այստեղ հարցն այն է, թե ում նկատմամբ: Պետք է գնաք հարցնեք նրանցից, ովքեր չեն արել:

-Յոթ տարի ԱԱԾ-ում եք եղել՝ քաղաքական ճնշումներ եղե՞լ են ԱԱԾ-ի դեմ:

-Քաղաքական ճնշումը, իմ մտածելակերպով ուրիշ է, Ձերով՝ ուրիշ:

-Օրինակ՝ այն, որ Սերժ Սարգսյանի, նրա եղբոր և նրանց հետ փոխկապակցված անձանց շրջապատին…

-Դուք շատ լավ գիտեք, թե ԱԱԾ-ն ինչ գործառույթներ է ունեցել այն ժամանակ և հիմա ինչ խնդիրներ են դրված ԱԱԾ-ի առաջ: ԱԱԾ-ն ծառայել է իշխանությանը: Եթե սա ասում ենք, ուրեմն ամեն ինչ ասված է:

-Արթուր Վանեցյանն ասում էր, որ Սաշիկ Սարգսյանի 50-50-ները նախկինում չէին կարողանում բացահայտել, որովհետև քաղաքական հրահանգ կար…

-Ես ասացի, որ Ազգային անվտանգության ծառայությունը ծառայել է իշխանություններին:

-Դուք ինչո՞ւ էիք այդ համակարգում աշխատում, երբ այն ծառայում էր իշխանություններին:

-Ես այդ ժամանակ չեմ սկսել աշխատելը և որևէ մեկի պատճառով չէի կարող հրաժարվել իմ աշխատանքից:

-Պարոն Ցոլակյան, նախկինում հայտարարվել է, որ  ԱԱԾ-ում կային կոմպրոմատների պապկաներ՝ քաղաքական բոլոր գործիչների վրա, որոնք, ըստ անհրաժեշտության, օգտագործվում էին: Իսկապե՞ս եղել են նման թղթապանակներ:

-Կարող ա՝ եղել են: Չեմ բացառում: Բնականաբար, նորմալ չի, որ եղել է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան