Վերին Լարսում կունենանք մաքսային կցորդ. Դավիթ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր կառավարության նիստի ժամանակ քննարկվեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ Վերին Լարս միջազգային ավտոմոբիլային անցակետում առաջանում են խնդիրներ, որոնք հիմնականում առնչվում են ՌԴ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառույթներին։

«Բազմիցս քննարկվել է և անհրաժեշտությունից ելնելով՝ դիվանագիտական խողովակներով նաև մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսուհետ Վերին Լարսում կլինի մաքսային կցորդ՝ ՀՀ ներկայացուցիչը, որն ամենօրյա ռեժիմով հնարավորոթյուն կունենա ծագած խնդիրների վերաբերյալ տալ օպերատիվ լուծումներ։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից է ՀՀ մաքսային կցորդը, ունենալու ենք մեկ մաքսային կցորդ, որը ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդատվական կարգավիճակ է ունենալու»,- տեղեկացրեց Անանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։