Հանդուրժող եղեք, այլապես այս մթնոլորտը խորհրդարանում դառնում է անտանելի. Նարիա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինձ շարունակում է զարմացնել այս ագրեսիան ու անհանդուրժողականությունը ցանկացած կարծիքի հանդեպ, որը չի համընկնում մեծամասնության կարծիքի հետ: ԱԺ արտահերթ նիստում վարկային համաձայնագրերի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այո՛, մենք իրավունք ունենք ունենալու ողջախոհ հարցեր՝ ինչի՞ համար են ներգրավվում վարկերը: Որովհետև, հարգարժա՛ն հիմնական զեկուցող, Դուք այդպես էլ չկարողացաք պատասխանել նպատակայնությունը, նպատակահարմարությունը և հնարավոր արդյունավետությունը»,- դիմելով ֆինանսների փոխնախարարին՝ ասաց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ իրենց համար բացարձակ հասկանալի չէ ագրեսիան այն կարծիքի հանդեպ, որը չի համընկնում կառավարության ներկայացուցչի տեսակետին:

«Դուք ասում եք՝ դե գումար է, արտոնյալ վարկ է, վերցնենք, հետո կմտածենք՝ ինչի վրա ենք ծախսում: Դուք պետք է նախապես մտածած լինեիք, գոնե մոտավոր ճանապարհային քարտեզ ունենայիք, թե ինչ ուղղություններով է այդ վարկն իրացվելու, որպեսզի այս ամբիոնից այս տրամաբանական հարցերը չհնչեին: Մի՛ վրդովվեք: Այնպես չի, որ դուք անսխալական են, անքննադատելի եք, անքննելի եք: Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այլապես այս մթնոլորտն այս խորհրդարանում ուղղակի դառնում է անտանելի»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: