Որքա՞ն է կազմելու ՀՀ հարկատուների բեռը այս վարկային համաձայնագրով․ Վահե էնֆիաջյանը՝ Արմեն Հայրապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Վարկերի հետ կապված միշտ հարցերը բազմաթիվ են: Ազգային ժողովում վարկային համաձայնագրերի հարցի քննարկման ժամանակ ասաց խորհրդարանի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը:

«Ուզում եմ հիշեցնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբացկության ներկայացուցիչները, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները մշտապես դեմ են քվեարկել, դեմ են արտահայտվել և կոշտ դիրքորոշումներով են հանդես եկել վարկային համաձայնագրերի և, առհասարակ, վարկային պարտավորությունները բարձրացնելու և մեր արտաքին պարտքի բեռն ավելացնելու հետ կապված»,- ասաց Էնֆիաջյանը:

Ինչ վերաբերում է այսօր քննարկվող վարկային համաձայնագրերին, ԱԺ փոխխոսնակը ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեց. «Ուզում եմ հստակ ներկայացնեք՝ վարկի գումարը շատ հստակ է, տոկոսաչափը, ասվում է, որ լողացող է, ունենք արտոնյալ ժամանակահատված: Գումարի չափը վերջնական տեսքով, որ ասում եք՝ կառավարելի է, որքա՞ն է կազմելու որպես պարտք ՀՀ հարկատուների, մեզ բոլորի վրա այս վարկային համաձայնագիրը՝ ամբողջական տեսքով»:

Արմեն Հայրապետյանն ասաց՝ կոնկրետ այս վարկի գծով տոկոսադրույքը 0.9% է. «Սա նշանակում է, որ տարեկան 0.9% այս վարկի մասով պիտի պարտավորություն կատարենք: Ես արդեն նշեցի էլ՝ 25 տարի պիտի վճարենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: