Վրաստանի ընդդիմության առաջնորդներից Վաշաձեն բերման է ենթարկվել

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի մոտ բերման է ենթարկվել ընդդիմության առաջնորդներից մեկըԳիորգի Վաշաձեն։ Մինչ այդ Վաշաձեն բանավեճի մեջ էր մտել ոստիկաններից մեկի հետ: Վաշաձեի խոսքով, ոստիկանությունը քաղաքացիներին թույլ չի տալիս նույնիսկ մայթում կանգնել. տեղեկացնում է aliq.ge-ն:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ընդդիմությունը փորձում է արգելափակել խորհրդարանի մուտքերը: Այսօր խորհրդարանը քվեարկելու էր ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիայի իրավասությունները դարարեցնելու վերաբերյալ: Գործընթացային հարցերի հանձնաժողովը Մելիայի իրավասությունների դադարեցմանը միաձայն կողմ էր քվեարկել: Նիստին ներկա են եղել միայն խորհրդարանական մեծամասնության անդամներ: Դեռևս պարզ չէ, թե երբ է հարցը քննարկվելու խորհրդարանի լիագումար նիստում:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն էլ տեղեկացնում է, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցի ժամանակ ձերբակալվել է ևս 12 անձ: Գերատեսչության հաղորդմամբ, նշված անձինք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, նաև մանր խուլիգանության համար են ձերբակալվել:

«Ոստիկանությունը խորհրդարանի շենքի հարակից տարածքում տեղի ունեցող ցույցի ժամանակ վարչական իրավախախտման համար ձերբակալել է 12 անձի: Նշված անձինք ձերբակալված են վարչական օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: