Մարգվելաշվիլին չի քվեարկի ո՛չ իշխանության և ո՛չ էլ գլխավոր ընդդիմության օգտին
Քաղաքականություն
11.12.2019 | 22:12Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ հաջորդ ընտրություններին չի քվեարկելու ո՛չ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» և ոչ էլ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունների օգտին. գրում է aliq.ge-ն:
Մարգվելաշվիլին «Պալիտրանյուսի» եթերից հայտարարել է, որ իր համար վարկաբեկված կլինի այն քաղաքական ուժը, որը կհեռանա միասնական ընդդիմության ձևաչափից:
«Ձայն չեմ տա ո՛չ նրանց, ովքեր կհեռանան այս ձևաչափից, ո՛չ «Միացյալ ազգային շարժմանը» և ոչ էլ «Վրացական երազանքին»: Մնացածը` կտեսնենք, թե ով կմնա: Մեկին կընտրեմ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Վերջինս պնդել է, որ «Միացյալ ազգային շարժումը» իր համար անընդունելի է քաղաքակականպես, իսկ «Վրացական երազանքը»` բարոյապես: