Այսպիսի կենտրոններ պետք է ունենանք Հայաստանի բոլոր մարզերում․ Զարուհի Բաթոյանը ներկա էր Շենգավիթի համալիր սոցծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը

Լուրեր

05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
05.06.2026 | 00:29
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը
05.06.2026 | 00:22
Էս մարդիկ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա ՌԴ խաղաղապահներին գնահատական չեն տվել․ Փաշինյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար արժանապատիվ աշխատանքի պայմաններ ստեղծելը և վստահ եմ, որ այդպիսի պայմաններ են ստեղծված նաև այս կենտրոնում։ Շատ կարևոր է ծառայություններ ստանալու համար հատկապես արժանապատիվ պայմանների ստեղծումն ամենախոցելի և ամենաշատը մեր կարիքը զգացող քաղաքացիների համար։ Այս մասին այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացման ժամանակ ասաց նախարար Զարուհի Բաթոյանը։

Նա տեղեկացրեց, որ Համաշխահային բանկի աջակցությամբ՝ վարկային ծրագրով հերթական կենտրոնն է բացվում Երևանում, որն ամենամեծերից մեկն է։

«Կենտրոնը տարեկան ծառայություններ կմատուցի ավելի քան 15․000 մարդու։ Շնորհակալ եմ Համաշխարհային բանկին այս նպատակի համար ՀՀ կառավարության կողքին լինելու համար, որովհետև մեր ծրագիրը շարունակվում է, և մենք այսպիսի կենտրոններ պետք է ունենանք Հայաստանի բոլոր մարզերում։ Մենք նաև կառուցվածքային փոփոխություն ենք իրականացնում և արդեն Ազգային ժողով ենք ուղարկել օրենքի փոփոխության նախագիծը, որով ստեղծում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների միասնական կենտրոն»,- տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ՝ այստեղ աշխատելու են 4 ծառայություններ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման, Զբաղվածության գործակալությունը, Սոցիալական աջակցման տարածքային կենտրոնը, ինչպես նաև կենսաթոշակային ապահովությունը։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչն իր հերթին շնորհակալություն հայտնեց կենտրոնի բացմանը հրավիրելու համար։

«Վերջին տասնամյակի ընթացքում Համաշխարհային բանկն աջակցություն է տրամադրել ողջ երկրում համալիր ծառայությունների ապահովմանը նմանատիպ կենտրոնների ստեղծման միջոցով։ Այս կենտրոնները ստեղծվում են՝ գալով փոխարինելու առանձին-առանձին ծառայությունները, որոնք կան՝ զբաղվածություն, սոցիալական ապահովություն և այլն։ Հասկանում ենք, որ արդեն կան պլաններ վերկազմակերպման միջոցով ստեղծելու միասնական գործակալություն՝ կենտրոնական մակարդակում, որը կկարգավորի այս բոլոր ծառայությունները։ Գտնում ենք, որ համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման հարցում միասնական գործակալությունը շատ կարևոր դերակատարում կունենա»,- ասաց Համաշխարհային բանկի ներկայացուցիչը։