Տուրիստական կազմակերպության ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու համար. ՔԿ

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տուրիստական կազմակերպությունների ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է խարդախությամբ կատարված հափշտակության և յուրացման մեխանիզմը: Քրեական գործով տուժող է ճանաչվել տուրիստական կազմակերպություններից մեկը, ինչպես նաև`թվով 55 անձ:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1995 թվականին, 2018 թվականի հունվար ամսից մինչև նույն թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևան քաղաքում գործող տուրիստական կազմակերպության վաճառքի գծով մենեջերի հաստիքը, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ և օգտվելով իրեն ընձեռված լիազորություններից, ինչպես կազմակերպության պաշտոնական, այնպես էլ իր կողմից բացված ոչ պաշտոնական էլեկտրոնային հասցեներով կազմակերպության անունից ամրագրումներ է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում, որոնց դիմաց կազմակերպությանը դիմած քաղաքացիներից կանխիկ և անկանխիկ եղանակով, մաս-մաս ստացված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 9 610 515 ՀՀ դրամ գումարը հանելով ընկերության գույքային ընդհանուր ֆոնդից,  յուրացրել է՝ այդ կերպ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Բացի այդ, պարզվել է նաև, որ 24-ամյա աղջիկը, միաժամանակ զբաղեցնելով Երևան քաղաքում գործող մեկ այլ տուրիստական ընկերության տնօրենի պաշտոնը ևս, շարունակել է իր հանցավոր գործունեությունը. խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում, տարբեր պետություններ մեկնելու համար ավիատոմսեր ձեռք բերելու, տրանսֆերներ ապահովելու և հյուրանոցներ ամրագրելու համար իրեն դիմած թվով 55 քաղաքացիներից խաբեությամբ և վստահությունը չարշահելով, խեղաթյուրելով իրականությունը, մոլորության մեջ գցելով նրանց, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակներով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 40․526․125 ՀՀ դրամ գումար։

Քննության տվյալներով՝ 24-ամյա աղջիկը, ձեռք է բերել հիշյալ քաղաքացիների վստահությունը և առաջարկելով շուկայականից էականորեն տարբերվող էժան գին՝ կնքել է ծառայությունների մատուցման ձևական պայմանագրեր՝ ի սկզբանե նպատակ ունենալով քաղաքացիներից հափշտակել ավիատոմսեր գնելու, հյուրանոցի վարձավճարը կատարելու և տրանսֆերները ապահովելու համար նախատեսված գումարը՝ չկատարելով իր կողմից ստանձնած պարտավորությունները:

Այնուհետև խաբեությամբ, այն է` խեղաթյուրելով իրականությունը, ներկայացրել է, թե իբրև արդեն իսկ կատարվել են հյուրանոցի, տրանսֆերի և ավիատոմսերի ամրագրումները, ինչի դիմաց տուրիստական կազմակերպությունում քաղաքացիներից առձեռն կամ բանկային փոխանցմամբ ստացել ու հափշտակել է տարբեր չափերի գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրությունում: