Մեծ Բրիտանիան պատրաստվում է եկող հինգշաբթի օրն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ձկնորսությունը Մեծ Բրիտանիայի տնտեսության 0.1 տոկոսն է կազմում, սակայն ունի խորհրդանշական շատ ավելի մեծ արժեք, քան շատ այլ ճյուղեր: Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու կողմնակիցներն ուզում են Բրեքզիթից հետո վերահսկել ջրային այդ տարածքները եւ ունենան եվրոպական ձկնորսական նավերին այս ջրերից հեռու պահելու կարողություն. գրում է amerikayidzayn.com-ը:

Սակայն կա մեկ այլ հանգամանք. Մեծ Բրիտանիայի ձկնորսների կողմից որսված ձկների երեք քառորդն արտահանվում է, եւ հիմնականում արտահանվում է Միության այլ երկրկներ: Այնպես որ, այս արդյունաբերությանը կարող է վնաս հասցնել առեւտրային գործարքում որեւէ խոչընդոտ: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բրեքզիթի կողմնակից եւ հակառակորդ կողմերը շատ դեպքերում է, որ հաշվի չեն առնում նման մանրամասներ:

Կառավարող Պահպանողական կուսակցության նշանաբանն ամեն կերպ Բրեքզիթն ուժի մեջ մտցնելն է: Սակայն իր ապագայի մասին Մեծ Բրիտանիան Եվրոպական միության հետ դեռեւս տարիներով պիտի բանակցի: Ջերեմի Քորբինը խոստանում է բանակցել ավելի լավ պայմանների համար ու հետո նորից անցկացնել հանրաքվե:

Ինչպես վերլուծաբան Ջիլ Ռաթըրն է ասում, ‘’Դա շատերին է թվում անհավանական ու դեռ հստակ չէ, թե պահպանողականներն այդ հարաբերությունները որ ուղղությամբ են տանում’’:
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդը մինչեւ ընտրությունները կենտրոնանում է առողջապահական համակարգի վրա: Ինչ վերաբերում է լիբերալ դեմոկրատներին, ապա նրանք խոստանում են ընտրություններում հաղթելու դեպքում ընդհանրապես չեղարկել Բրեքզիթը:

Սակայն հարցումները ցույց են տալիս, որ հաղթելու է ներկա կառավարող կուսակցությունը, պահպանողականները`Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ: Բայց կարող են լինել նաեւ անակնկալներ, քանի որ այստեղ կա մոտ չորս միլիոն նոր գրանցված ընտրող, որոնց երկու երրորդը 35-ից ցածր տարիք ունեցող անձինք են, որոնք սովորաբար դեմ են պահպանողականներին:

Այնպես որ, հիմա Մեծ Բրիտանիայում սպասում են տեսնելու, ընտրությունները երկիրը կտանի այլ ուղղությամբ, թե ավելի կխորացնի քաղաքական արդեն իսկ խորը ճահիճը: