Լավրովն ու Թրամփը գնահատել են Վաշինգտոնում անցկացրած հանդիպումը

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վաշինգտոնյան հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Սպիտակ տանը տեղի ունեցավ հանդիպում նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը, իմ կարծիքով, անցավ փոխըմբռնման մթնոլորտում, առաջին հերթին՝ այն հարցում, որը վերաբերում է աշխարհում իրադրության համար Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատասխանատվությանը: Մենք փաստեցինք, որ մի ամբողջ շարք լուրջ խնդիրներ կան»,- ԱՄՆ կատարած աշխատանքային այցի արդյունքներով ասել է Լավրովը:

Թրամփի հետ Լավրովը քննարկել է ռազմավարական կայունության հարցեր: «Մենք հատուկ ուշադրություն հատկացրեցինք ռազմավարական կայունությանը, անվտանգությանը, սպառազինության և դրա չտարածման վերահսկողության ոլորտում իրադրությանը»,- տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովի խոսքով՝ քննարկել են նաև Պարսից ծովի տարածաշրջանում ճգնաժամ թույլ չտալուն ուղղված քայլերը. «Խոսեցինք այն մասին, որ, ամեն դեպքում, անհրաժեշտ է որոշ քայլեր ձեռնարկել՝ Պարսից ծոցում ճգնաժամի խորացում թույլ չտալու, ինչպես նաև իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս չգալու հետևանքով ծագած խնդիրների լուծման համար»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին նշել է, որ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ լավ հանդիպում է անցկացրել»: Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են «բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ առևտուր, Իրան, Հյուսիսային Կորեա, միջուկային սպառազինության նկատմամբ վերահսկողություն, ընտրություններին միջամտություն»:

«Անհամբերությամբ սպասում եմ մոտ ապագայում մեր երկխոսության շարունակություն»,- ավելի ուշ Twitter-ում գրել է Թրամփը: